00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:59
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

8 կազմակերպություն միանում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

© Sputnik / Aram NersesyanՔայլերթ դեպի Երևան
Քայլերթ դեպի Երևան - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2024
Քայլերթ դեպի Երևան
Բաժանորդագրվել
Կազմակերպությունները պահանջ են ներկայացրել Հայաստանի ուժային կառույցներին։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. 8 կազմակերպություն ոչ միայն սատարում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, այլև կանգնում են շարժման շարքերում:
Այդ մասին հայտարարություն են տարածել «Պահեստազորի սպաների շարժումը», «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների շարժումը, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը», «Սիսական» ջոկատը, «Ձայն Հայրենյաց» մտավորականների նախաձեռնությունը, Վիտալի Բալասանյանի (Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար) գրասենյակը, «Վերադարձ» հիմնադրամը, «Ազգային գվարդիան»։
«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին, հատկապես ծառայակից գործընկերներին, մայիսի 9–ին հանուն հայրենիքի փրկության, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում և դառնալ համազգային շարժման մասնակիցը»,– նշված է հայտարարության մեջ:
Նրանք պահանջ են ներկայացրել նաև Հայաստանի ուժային կառույցներին` ողջամիտ լինել, ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը, հիշել, որ շարժումն առաջնորդում է Հայ առաքելական սուրբ եկեղեցին` հանձին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի:
«Միաժամանակ պահանջում ենք ՀՀ իշխանություններից և ուժային կառույցներից զերծ մնալ բռնություններից և չօգտագործել ճնշման գործելաոճ: Մի՛ գնացեք հանցավոր հրամանների կատարման ճանապարհով»,– ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։
Մայիսի 9-ին` ժամը 16:00-ին, հանրահավաք է նախատեսված Երևանի Հանրապետության հրապարակում։
Լրահոս
0