https://arm.sputniknews.ru/20240507/verin-larsy-pakvel-e-bvolvor-transpvortajin-mijvocneri-hamar-75329341.html
Վերին Լարսը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Վերին Լարսը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Sputnik Արմենիա
Խաչի լեռնանցքը փակ է 2 ուղղությամբ։ 07.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-07T09:45+0400
2024-05-07T09:45+0400
2024-05-07T09:46+0400
վերին լարս
բեռնատար
բեռնափոխադրում
ավտոմեքենա
ձյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28781462_0:300:2896:1929_1920x0_80_0_0_2dfc8e6cc1647f7d3240b9c194e220cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը Վրաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վերին Լարսը փակվել է միայն բեռնատարների համար։Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28781462_42:0:2634:1944_1920x0_80_0_0_5c933cf6779a641719602feb1ba43428.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վերին լարս, բեռնատար, բեռնափոխադրում, ավտոմեքենա, ձյուն
վերին լարս, բեռնատար, բեռնափոխադրում, ավտոմեքենա, ձյուն
Վերին Լարսը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար
09:45 07.05.2024 (Թարմացված է: 09:46 07.05.2024) Խաչի լեռնանցքը փակ է 2 ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը Վրաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը 2 ուղղություններով ամբողջությամբ փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար»,– նշեց Հակոբյանը։
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վերին Լարսը փակվել է միայն բեռնատարների համար։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: