00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀԿ–ականները կմիանա՞ն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. պատասխանում է Աբրահամյանը

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2024
Տիգրան Աբրահամյան
Բաժանորդագրվել
Տիգրան Աբրահամյանի խոսքով` «Պատիվ ունեմ» խմբակցությունը և Հայաստանի հանրապետական կուսակցությունը չի կարող անտարբեր լինել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցությունը մշտապես աջակցում է բոլոր այն ընդդիմադիր ուժերին, որտեղ կա գիտակցված մոտեցում, հստակ ամրագրում, որ ՀՀ ներկայիս իշխանությունը երկիրը տանում է տապալման ճանապարհով։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով հարցին, արդյոք Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իրենք պատրաստվում են միանալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
«Հանրապետականը ողջունում է այս նախաձեռնությունը, և վերջին 6 տարում միշտ ողջունել ենք բոլոր այն նախաձեռնությունները, որտեղ գիտակցված մոտեցում է եղել, հստակ ախտորոշում և հստակ ամրագրում, որ այս իշխանությունը երկիրը տանում է տապալման ճանապարհով։ Մենք չենք կարող անտարբեր լինել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ։ Մեր կուսակցությունը և մեր գործիչները մշտապես լինելու են պայքարի ամենաթեժ կետերում, ես ընդհանուր եմ ասում»,– ասաց Աբրահամյանը` չհստակեցնելով` արդյոք իրենք կմիանան շարժմանը, թե ոչ։
Նա ընդգծեց, որ իրենց կուսակցությունը, հետո նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը 2018 թվականի հայտնի իրադարձությունից հետո եղել է ՀՀ ներկայիս իշխանության առաջին ընդդիմադիր ուժը, իրենք մշտապես բարձրաձայնել են, որ իշխանությունը բոլոր հնարավոր ուղղություններով պետությունը տանում է տապալման։
Անդրադառնալով հարցին` արդյոք հնարավոր է, որ շարժման կողմից հայտարարվի վարչապետի հնարավոր թեկնածուի անուն, Աբրահամյանը պատասխանեց` կոռեկտ չի լինի, եթե իր դիրքորոշումը ներկայացնի։
«Բագրատ սրբազանը կամ շարժումն ինքը կհայտնի նպատակների մասին, և երբ հայտարարվի այդ մասին, այդ ժամանակ էլ մենք մեր մոտեցումը կհայտնենք` նաև այդ փուլի հետ կապված»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Խոսելով սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ «Պատիվ ունեմ» խմբակցության և Հայաստանի հանրապետական կուսակցության» դիրքորոշման մասին` Աբրահամյանը նշեց, որ թուրք–ադրբեջանական օրակարգի առաջ բերած միջանցքի գաղափարը որևէ ձևով չի կարող իրենց համար ընդունելի լինել։
Նա նշեց`Հայաստանի իշխանությունն ամեն գնով փորձում է անվանարկել, որոշակի որակումներ տալ տարբեր ուժերին, ինչպես նաև ցույց տալ, թե ռուսական պլան է իրականացվում։ Աբրահամյանը շեշտեց նաև, որ նույնիսկ սկսած Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանով, վերջացրած տարբեր քաղաքական դերակատարներով, փորձ է արվում այս ամենը ներկայացնել որպես ՌԴ–ից իրականացվող օպերացիա։
Պատգամավորը վստահ է` ՀՀ կառավարությունն այսօր շատ անփառունակ գործունեություն է իրականացնում, որովհետև նույնիսկ ունենալով իշխանություն, միևնույնն է` փորձում են վարկաբեկել բոլորին, որոնք լուրջ մտահոգություններ և անկեղծ ցանկություն ունեն` կանխելու Հայաստանի անկման գործընթացը։ Նրա խոսքով` նույնն արվում էր նաև 2018 թվականին` սերմանում էին թշնամություն, ատելություն էր քարոզվում։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։
Լրահոս
0