https://arm.sputniknews.ru/20240507/es-ajd-makardakin-chem-ijni-bagrat-galstanjany-ir-masnakcutjamb-tesanjuteri-masin-75365761.html
Ես այդ մակարդակին չեմ իջնի․ Բագրատ Գալստանյանը՝ իր մասնակցությամբ տեսանյութերի մասին
Ես այդ մակարդակին չեմ իջնի․ Բագրատ Գալստանյանը՝ իր մասնակցությամբ տեսանյութերի մասին
Sputnik Արմենիա
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչները շարունակում են երթը Սոլակ գյուղից դեպի Երևան, որտեղ կլինեն մայիսի 9-ին: 07.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-07T15:44+0400
2024-05-07T15:44+0400
2024-05-07T15:58+0400
տեր բագրատ գալստանյան
տավուշ
«տավուշը հանուն հայրենիքի»
երթ
ռոբերտ քոչարյան
իշխանություն
ինքնիշխանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/18/74973605_0:0:1280:721_1920x0_80_0_0_0673936be55330648b59ddaf563f99ac.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն արձագանքել է իր մասնակցությամբ տեսանյութերի տարածմանը և ընդդիմախոսների քննադատությանը:Ավելի վաղ համացանցում սկսեցին տարածվել տեսագրություններ, լուսանկարներ և հատվածներ Բագրատ Գալստանյանի ելույթներից, որոնցում նա համակրանք էր հայտնում Հայաստանի նախորդ ղեկավարության նկատմամբ և հայտարարում, որ նրանք «մի քանի գլուխ բարձր էին ներկաներից»: Բացի այդ, նա ընդգծում է, որ երկրի համար առաջնորդների ընտրությունն իր անձնական գործն է, և հանրությանը չպետք է անհանգստացնի, թե «ում է նա ուզում իշխանության բերել»:Արքեպիսկոպոսին նաև անուղղակիորեն մեղադրում էին մորմոնական շարժման հետ կապերի մեջ։Երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում սրբազանը նշեց, որ իր տրամադրության տակ կան նաև այդ հրապարակումների հետևում կանգնած մարդկանց լուսանկարներ և տեսանյութեր, այդ թվում՝ կառավարության ղեկավարի և մյուսների հետ լուսանկարներ:Արքեպիսկոպոսը նաև քննադատեց «Տավուշը հանուն հայրենիքի» երթը դրոնով նկարահանողներին, որոնք անում են նա, որ ծիծաղեն ակցիայի սակավաթիվ լինելու և այն մարդկանց վրա, որոնք, չնայած վատ եղանակին, շարունակում են գնալ դեպի իրենց նպատակը:Նա ընդգծեց, որ երթը կարևոր նշանակություն ունի, քանի որ ուղղված է ճշմարտության բացահայտմանը:«Մենք խստորեն հետևում ենք ժամանակացույցին։ Ոչ ոք չի կարող մեզ մոլորեցնել։ Այն ամենը, ինչ պետք է հայտարարվի, կհայտարարվի նշանակված ժամին: Մենք ունենք հստակ ծրագիր և նպատակ», - եզրափակեց արքեպիսկոպոսը։Այս պահին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչները Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ Սոլակ գյուղից շարունակում են երթը դեպի Երևան, որտեղ կլինեն մայիսի 9-ին:Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/18/74973605_0:0:1280:960_1920x0_80_0_0_2f5d26097f5b1285f0b97ac3176c899c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեր բագրատ գալստանյան, տավուշ, «տավուշը հանուն հայրենիքի», երթ, ռոբերտ քոչարյան, իշխանություն, ինքնիշխանություն
տեր բագրատ գալստանյան, տավուշ, «տավուշը հանուն հայրենիքի», երթ, ռոբերտ քոչարյան, իշխանություն, ինքնիշխանություն
Ես այդ մակարդակին չեմ իջնի․ Բագրատ Գալստանյանը՝ իր մասնակցությամբ տեսանյութերի մասին
15:44 07.05.2024 (Թարմացված է: 15:58 07.05.2024) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչները շարունակում են երթը Սոլակ գյուղից դեպի Երևան, որտեղ կլինեն մայիսի 9-ին:
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն արձագանքել է իր մասնակցությամբ տեսանյութերի տարածմանը և ընդդիմախոսների քննադատությանը:
Ավելի վաղ համացանցում սկսեցին տարածվել տեսագրություններ, լուսանկարներ և հատվածներ Բագրատ Գալստանյանի ելույթներից, որոնցում նա համակրանք էր հայտնում Հայաստանի նախորդ ղեկավարության նկատմամբ և հայտարարում, որ նրանք «մի քանի գլուխ բարձր էին ներկաներից»: Բացի այդ, նա ընդգծում է, որ երկրի համար առաջնորդների ընտրությունն իր անձնական գործն է, և հանրությանը չպետք է անհանգստացնի, թե «ում է նա ուզում իշխանության բերել»:
Արքեպիսկոպոսին նաև անուղղակիորեն մեղադրում էին մորմոնական շարժման հետ կապերի մեջ։
Երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում սրբազանը նշեց, որ իր տրամադրության տակ կան նաև այդ հրապարակումների հետևում կանգնած մարդկանց լուսանկարներ և տեսանյութեր, այդ թվում՝ կառավարության ղեկավարի և մյուսների հետ լուսանկարներ:
«Ամաչում եմ հրապարակել այդ լուսանկարները, խոսակցությունները, ես այդ մակարդակին չեմ իջնի», - ասաց Գալստանյանը:
Արքեպիսկոպոսը նաև քննադատեց «Տավուշը հանուն հայրենիքի» երթը դրոնով նկարահանողներին, որոնք անում են նա, որ ծիծաղեն ակցիայի սակավաթիվ լինելու և այն մարդկանց վրա, որոնք, չնայած վատ եղանակին, շարունակում են գնալ դեպի իրենց նպատակը:
Նա ընդգծեց, որ երթը կարևոր նշանակություն ունի, քանի որ ուղղված է ճշմարտության բացահայտմանը:
«Մենք խստորեն հետևում ենք ժամանակացույցին։ Ոչ ոք չի կարող մեզ մոլորեցնել։ Այն ամենը, ինչ պետք է հայտարարվի, կհայտարարվի նշանակված ժամին: Մենք ունենք հստակ ծրագիր և նպատակ», - եզրափակեց արքեպիսկոպոսը։
Այս պահին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչները Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ Սոլակ գյուղից շարունակում են երթը դեպի Երևան, որտեղ կլինեն մայիսի 9-ին:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից
բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն
40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ
Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։