00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վանեցյանի մասնակցությամբ ձայնագրությունն ամբողջությամբ չի հրապարակվել. Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2024
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը համոզված է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետևում 3 մարդ է կանգնած։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցությամբ հայտնի ձայնագրությունն ամբողջությամբ չի հրապարակվել, եղել է միայն փոքր հատված։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա պատասխանում էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ հարցին և որոշեց ներկայացնել, թե իր կարծիքով` ովքեր են կանգնած այդ շարժման հետևում։
Ըստ ՀՀ վարչապետի` այդ անձինք են` արտերկրում ապրող մի «նարկոբարոն», ՀՀ նախկին նախագահներից մեկը, ինչպես նաև ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, որը հայտնի է նրանով, որ իրեն ձայնագրել են ու հրապարակել։
«Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, իհարկե ամբողջը չի եղել։ Այդ ձայնագրության մի մասն օգտագործվել է որպես ահաբեկման գործիք։ Ի դեպ, մենք հստակ տեղեկություն ունենք, որ այդ ձայնագրությունը կատարվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից։ Ձայնագրության մյուս մասն էլ օգտագործվել է այդ պաշտոնյային առնվազն որպես ազդեցության գործակալ օգտագործելու համար»,– ասաց Փաշինյանը։
Ճշտող հարցին, թե ում մասին է խոսքը, նա հստակեցրեց` Արթուր Վանեցյանի։
«Ձեր կարծիքով` ձայնագրող կողմն այնքան մեծահոգի է գտնվել, որ ինչ ձայնագրություն ունի, դրել է «Յութուբո՞ւմ»։ Իհարկե ոչ։ Այնտեղ ընդամենը 30 վրկ, 1 րոպե կամ 2 րոպե էր, այսինքն ի՞նչ, վայրկենաչափ են միացրել, 1 րոպե ձայնագրել ու ասել` վերջ, ժամանակն ավարտվեց։ Ի՞նչ կարող էր լինել այդ ձայնագրության մեջ, գուցե պարզվի, որ այնտեղ կարող էր խոսք լինել այն մասին, թե լինելով ԱԱԾ տնօրեն ու չունենալով որևէ թույլտվություն` նա բանակցում էր նախկին նախագահի փեսայի հետ` ԶՊՄԿ–ի մի մասը իր եղբոր անունով գրելու վերաբերյալ»,– ասաց Փաշինյանը։
Նա չբացառեց, որ կարող էին այլ անձնական և ոչ անձնական բնույթի խոսակցություններ էլ լինել։
Ըստ Փաշինյանի` եթե վերը նշված անձինք մտածում են հայրենիքի մասին, ապա թող ԶՊՄԿ–ի ապօրինի ձեռք բերված տոկոսները վերադարձնեն Հայաստանի Հանրապետությանը, այդ ժամանակ էլ կհավատան, որ մարդիկ ապաշխարհության են եկել։ Նա ընդգծեց` այլ տարբերակ չկա` կոմբինատի այդ փայաբաժինը որպես ապօրինի գույք պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։
Հիշեցնենք, որ դեռ 2018–ի սեպտեմբերի 11–ին համացանցում հայտնվել էր Վանեցյանի և այն ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի աղմկահարույց հեռախոսազրույցի ձայնագրությունը։
«Ձայնագրությունը մոնտաժված է, դա փաստ է». Վանեցյանը մեկնաբանեց սկանդալային գաղտնալսումը
Նրանք 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում էին Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։
Վանեցյանը հատուկ քննչական ծառայության ղեկավարին պատմում էր դատավորի հետ զրույցի մասին, որին հրահանգ էր տրվել ամեն գնով «նստեցնել» Քոչարյանին։
Այնուհետև անցնում էին Խաչատուրովին։ ԱԱԾ պետն ասում էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու վտանգ կա։
Լրահոս
0