00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռաֆահում գործողությունից առաջ Եգիպտոսը բարձրացրել է մարտունակությունը Գազայի հետ սահմանին

© AP Photo / Hatem Omar, FileԳազայի հատված
Գազայի հատված - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2024
Բաժանորդագրվել
Ավելի վաղ իսրայելական բանակը Ռաֆահում ցամաքային գործողությանն ընդառաջ պաղեստինցիներին կոչ էր արել տարհանվել։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Եգիպտոսը բարձրացրել է մարտական պատրաստականության մակարդակը Գազայի հատվածի հետ սահմանին՝ անկլավի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում իսրայելական գործողությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ թռուցիկներ են բաց թողնվել, որոնք տեղի բնակիչներին կոչ են անում տարհանվել Ռաֆահում ծրագրված ցամաքային գործողությունից առաջ։
«Եգիպտոսը բարձրացրել է իր զինվորականների պատրաստվածության մակարդակը Սինայի թերակղզու հյուսիսում այն բանից հետո, երբ Իսրայելը ռազմական գործողություն է սկսել Ռաֆահում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ «Ալ-Կահիրա Ալ-Իհբարիա» հեռուստաալիքի աղբյուրը հայտնել էր, որ կիրակի ՀԱՄԱՍ-ի` «Քերեմ Շալոմ» անցակետի շրջանում հասցված հարվածները, որոնց հետևանքով երեք իսրայելցի զինվորական է մահացել, հանգեցրել են հրադադարի շուրջ բանակցությունների տապալման:
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը շաբաթ և կիրակի Կահիրեում էր՝ Գազայի հատվածում կրակի դադարեցման և պատանդների ազատ արձակման շուրջ եգիպտական միջնորդների միջոցով բանակցելու համար: Կիրակի երեկոյան շարժումը հայտարարեց բանակցությունների հերթական փուլի ավարտի մասին՝ նշելով, որ փոխանցել է իր պատասխանը զինադադարի առաջարկին, որն ավելի վաղ պատրաստել էին Եգիպտոսի միջնորդները:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Լրահոս
0