https://arm.sputniknews.ru/20240506/harjuravvor-paghestinciner-lqum-en-rafah-qaghaqi-areveljan-shrjannery-75309383.html
Հարյուրավոր պաղեստինցիներ լքում են Ռաֆահ քաղաքի արևելյան շրջանները
Հարյուրավոր պաղեստինցիներ լքում են Ռաֆահ քաղաքի արևելյան շրջանները
Sputnik Արմենիա
Գազա քաղաքից և Գազայի հատվածի հյուսիսային շրջաններից տեղահանվածները նույնպես հավաքում են իրենց վրանները: 06.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-06T16:05+0400
2024-05-06T16:05+0400
2024-05-06T16:06+0400
իսրայել
գազայի հատված
տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/15/67557533_0:160:3072:1888_1920x0_80_0_0_a0c342ad3ca48c819567771b884ed7ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Երբ իսրայելական բանակը զգուշացրել է, որ անհրաժեշտ է տարհանվել և ուղևորվել Ռաֆահ ու Խան Յունիս քաղաքների արևմտյան շրջաններ, հարյուրավոր պաղեստինցիներ սկսել են լքել Ռաֆահ քաղաքի արևելյան շրջանները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:Բացի այդ, Գազա քաղաքից և Գազայի հատվածի հյուսիսային շրջաններից տեղահանվածները, որոնք մի քանի ամիս առաջ ապաստան էին գտել Ռաֆահի հարավում, նույնպես սկսել են հավաքել իրենց վրանները դրանք այլ վայր տեղափոխելու համար, թեև քաղաքում որևէ անվտանգ վայր չկա։Ավելի վաղ «Ալ-Կահիրա Ալ-Իհբարիա» հեռուստաալիքի աղբյուրը հայտնել էր, որ կիրակի ՀԱՄԱՍ-ի` «Քերեմ Շալոմ» անցակետի շրջանում հասցված հարվածները, որոնց հետևանքով երեք իսրայելցի զինվորական է մահացել, հանգեցրել են հրադադարի շուրջ բանակցությունների տապալման:ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը շաբաթ և կիրակի Կահիրեում էր՝ Գազայի հատվածում կրակի դադարեցման և պատանդների ազատ արձակման շուրջ եգիպտական միջնորդների միջոցով բանակցելու համար: Կիրակի երեկոյան շարժումը հայտարարեց բանակցությունների հերթական փուլի ավարտի մասին՝ նշելով, որ փոխանցել է իր պատասխանը զինադադարի առաջարկին, որն ավելի վաղ պատրաստել էին Եգիպտոսի միջնորդները:Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/15/67557533_171:0:2902:2048_1920x0_80_0_0_ff1352922b0a81418939de4e7d384fda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, գազայի հատված, տեղահանված
իսրայել, գազայի հատված, տեղահանված
Հարյուրավոր պաղեստինցիներ լքում են Ռաֆահ քաղաքի արևելյան շրջանները
16:05 06.05.2024 (Թարմացված է: 16:06 06.05.2024) Գազա քաղաքից և Գազայի հատվածի հյուսիսային շրջաններից տեղահանվածները նույնպես հավաքում են իրենց վրանները:
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Երբ իսրայելական բանակը զգուշացրել է, որ անհրաժեշտ է տարհանվել և ուղևորվել Ռաֆահ ու Խան Յունիս քաղաքների արևմտյան շրջաններ, հարյուրավոր պաղեստինցիներ սկսել են լքել Ռաֆահ քաղաքի արևելյան շրջանները։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին:
Բացի այդ, Գազա քաղաքից և Գազայի հատվածի հյուսիսային շրջաններից տեղահանվածները, որոնք մի քանի ամիս առաջ ապաստան էին գտել Ռաֆահի հարավում, նույնպես սկսել են հավաքել իրենց վրանները դրանք այլ վայր տեղափոխելու համար, թեև քաղաքում որևէ անվտանգ վայր չկա։
Ավելի վաղ «Ալ-Կահիրա Ալ-Իհբարիա» հեռուստաալիքի աղբյուրը հայտնել էր, որ կիրակի ՀԱՄԱՍ-ի` «Քերեմ Շալոմ» անցակետի շրջանում հասցված հարվածները, որոնց հետևանքով երեք իսրայելցի զինվորական է մահացել, հանգեցրել են հրադադարի շուրջ բանակցությունների տապալման:
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը շաբաթ և կիրակի Կահիրեում էր՝ Գազայի հատվածում կրակի դադարեցման և պատանդների ազատ արձակման շուրջ եգիպտական միջնորդների միջոցով բանակցելու համար: Կիրակի երեկոյան շարժումը հայտարարեց բանակցությունների հերթական փուլի ավարտի մասին՝ նշելով, որ փոխանցել է իր պատասխանը զինադադարի առաջարկին, որն ավելի վաղ պատրաստել էին Եգիպտոսի միջնորդները:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։