https://arm.sputniknews.ru/20240506/300-mln-dram-shirakum-khecgetnabutsakan-hamaliri-steghtselu-hamar-pajmanagiry-stvoragrvec-75309246.html
300 մլն դրամ Շիրակում խեցգետնաբուծական համալիր ստեղծելու համար. պայմանագիրը ստորագրվեց
300 մլն դրամ Շիրակում խեցգետնաբուծական համալիր ստեղծելու համար. պայմանագիրը ստորագրվեց
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կնքվել է խեցգետնաբուծության զարգացման պետական աջակցության առաջին պայմանագիրը։ 06.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-06T16:03+0400
2024-05-06T16:03+0400
2024-05-06T19:16+0400
խեցգետին
գևորգ պապոյան
էկոնոմիկայի նախարարություն
շիրակի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/06/75308846_0:67:1280:787_1920x0_80_0_0_cfa1d2de692704a86e4366a85ee0d1e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Շիրակի մարզի Ամասիա համայնքի սահմանամերձ Ողջի գյուղում կստեղծվի խեցգետնաբուծական համալիր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում այսօր նախարար Գևորգ Պապոյանի ներկայությամբ կայացել է «ՀՀ-ում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024–2026 թթ․ պետական աջակցության» ծրագրի մասնակցության առաջին պայմանագրի ստորագրման արարողությունը։Պայմանագիրը կնքվել է էկոնոմիկայի նախարարության և «Կարինե Թորոսյան Անդրանիկի» ԱՁ–ի միջև։Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցի պետությունը։ Նախարարությունը ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում կիրականացնի մոնիթորինգ։
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/06/75308846_72:0:1209:853_1920x0_80_0_0_c8618824e19e0285a57702533f2a2fdc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խեցգետին, գևորգ պապոյան, էկոնոմիկայի նախարարություն, շիրակի մարզ
խեցգետին, գևորգ պապոյան, էկոնոմիկայի նախարարություն, շիրակի մարզ
300 մլն դրամ Շիրակում խեցգետնաբուծական համալիր ստեղծելու համար. պայմանագիրը ստորագրվեց
16:03 06.05.2024 (Թարմացված է: 19:16 06.05.2024) ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կնքվել է խեցգետնաբուծության զարգացման պետական աջակցության առաջին պայմանագիրը։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Շիրակի մարզի Ամասիա համայնքի սահմանամերձ Ողջի գյուղում կստեղծվի խեցգետնաբուծական համալիր։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում այսօր նախարար Գևորգ Պապոյանի ներկայությամբ կայացել է «ՀՀ-ում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024–2026 թթ․ պետական աջակցության» ծրագրի մասնակցության առաջին պայմանագրի ստորագրման արարողությունը։
Պայմանագիրը կնքվել է էկոնոմիկայի նախարարության և «Կարինե Թորոսյան Անդրանիկի» ԱՁ–ի միջև։
«Պայմանագրով նախատեսվում է Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի գյուղում շուրջ 300 մլն ՀՀ դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր, որը տարեկան կբուծի 18 տոննա խեցգետին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցի պետությունը։ Նախարարությունը ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում կիրականացնի մոնիթորինգ։