00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ ու եվրոպացի ֆիզիկոսներն ուզում են ստեղծել նոր արագացուցիչ քաղցկեղի բուժման համար

© Sputnik / Aram GareginyanԲագրատ Գրիգորյան
Բագրատ Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2024
Բաժանորդագրվել
Նոր սարքը պիտի լինի չափսերով շատ ավելի փոքր ու հասանելի հիվանդանոցների համար։ Նախագծին մասնակցում են խոշոր ընկերություններ ու համալսարաններ, բայց սարքը կհավաքվի ու կփորձարկվի Երևանում, դետալների մի մասն էլ կպատրաստվի այստեղ։
Հայաստանի Candle սինխրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը, եվրոպացի գործընկերների հետ միասին, պատրաստվում է ստեղծել մասնիկների նոր արագացուցիչ` քաղցկեղի դեմ կիրառվող պրոտոնային թերապիայի համար։
Ներկայիս պրոտոնային արագացուցիչները խոշոր ու էներգատար են, մինչդեռ նշված հետազոտական խումբն ուզում է ստեղծել կոմպակտ` սեղանի վրա տեղավորվող մոդել (ըստ նախնական գաղափարի` մոտ 50X70 սմ չափսերով), Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է «Քենդլ» (Candle) ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Բագրատ Գրիգորյանը։

Նույն հզորությամբ, բայց ավելի կոմպակտ

Որպեսզի պրոտոնները ստանան բավարար էներգիա ու թերապևտիկ հատկություններ, ներկայիս արագացուցիչները պահանջում են շուրջ մեկ մետր «վազքուղի»։ Նման մեծ չափսերը պահանջում են թանկ օժանդակ սարքեր, էներգատար կայանքներ։ Այսպիսի համալիրը տեղադրվում է առանձին թունելում` ռադիացիոն պաշտպանությամբ։ Նման ծախսերը, բնականաբար, հասու են ոչ բոլոր բժշկական հիմնարկներին։
Նոր նախագծի նպատակն է ստանալ պրոտոնների նույն արագությունն ավելի կարճ «վազքուղում»։ Դրա համար գոյություն ունեն օպտոէլեկտրոնային բյուրեղներ, որոնք կարող են ստեղծել էլեկտրական դաշտի շատ բարձր (միլիոնավոր վոլտերի հասնող) լարվածություն փոքր տարածությունների վրա։
«Հենց այդպիսիք էլ մենք ու մեր գործընկերներն ուզում ենք կիրառել նոր մոդելում։ Այստեղ ևս, բնականաբար, կպահանջվի ռադիացիոն պաշտպանություն, բայց արդեն կարնք չի լինի խոշոր ու թանկ էներգասնուցման բլոկների. փոխարենը կլինի փոքր լազերային համակարգ»,– նշում է գիտնականը։

Վիեննա, Փարիզ, Միլան... Բայց նախագծի «մայրաքաղաքը» կլինի Երևանը

Նախագծի հմայքը (եթե գիտական նախագծի մասին կարելի է այդպես արտահայտվել) նրանում է, որ նոր սարքի նախատիպը կհավաքվի ու կփորձարկվի Հայաստանում` «Քենդլ»–ում, ինստիտուտի մասնագետներն էլ կպատրաստեն պահանջվող դետալների մի մասը, ասում է Գրիգորյանը։
Սա շատ պատվաբեր է Հայաստանի գիտության համար` հաշվի առնելով, որ նախագծին մասնակցում է տիեզերական տեխնոլոգիաներում աշխարհի խոշորագույն կորպորացիաներից մեկը` ֆրանսիական Thales Alenia–ն, օնկոթերապիայի խոշոր ընկերություն` ավստրիական Med Austron–ը, ինչպես նաև հեղինակավոր գիտական հիմնարկներ` Իտալիայի միջուկային ֆիզիկայի ինստիտուտը (INFN), Միլանի Պոլիտեխնիկ ինստիտուտը, Բրեշիայի ու Հանովերի համալսարանները, Վիեննայի տեխնիկական և Փարիզի Սակլե (Paris-Saclay) համալսարանները։
Այս կազմակերպությունները, կազմելով կոնսորցիում, գրանտային հայտ են ներկայացրել ԵՄ–ի Pathfinder Open ծրագրին (որը Horizon Europe ծրագրի մի մասն է)։ Անցյալ տարի նրանց նախնական հայտը ծրագրից ստացել էր «գերազանցության կնիք» (seal of excellence), քանի որ ժյուրին նրան շնորհել է հնարավոր 5 միավորից 4,8։ Մոտ ապագայում կոնսորցիումը կներկայացնի լրամշակված հայտ, որը կդիտարկվի առաջիկա ամիսներին։

Երևանյան «խաղող»

Սկզբում նոր, փոքր արագացուցիչը նախատեսվում է փորձարկել ավելի խոշորի հենքի վրա. այս փորձերը ևս կկատարվեն «Քենդլ»–ում, որտեղ կա նման արագացուցիչ (այն նախատեսված է էլեկտրոնների համար, ուստի նախ տեխնոլոգիան կփորձարկվի էլեկտրոնների փնջերի վրա, իսկ հետո կփոփոխվի պրոտոնների համար)։ Սակայն վերջնական նպատակն է` նոր սարքը դարձնել ինքնաբավ, որպեսզի, ինչպես ասացինք, ցանկացած կլինիկա այն կարողանա գործարկել մի սեղանի չափ տարածքում` ստիպված չլինելով գնել տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեցող արագացուցիչներ։
Լրջորեն զբաղվում են էլեկտրոնիկայով և տիեզերքով. ի՞նչ են անում Երևանի ինժեներական քաղաքում
Փորձարկումների փուլում մեծ արագացուցիչն անհրաժեշտ է որպես մասնիկների աղբյուր, սակայն հետագայում նոր սարքին կկցեն սեփական, փոքրածավալ աղբյուր։ Այլ կերպ ասած` պրոտոնային «գինի» ստանալու համար պետք է «խաղող», սակայն հետո նոր սարքը ինքը «խաղող կաճեցնի»։
Ծրագրի հաստատվելու դեպքում այն կտևի չորս տարի, ընդհանուր ֆինանսավորումն էլ կկազմի մոտ 12 մլն եվրո, որից մոտ 3 միլիոնը կծախսվի Հայաստանում կատարվելիք աշխատանքների վրա։ Ընդ որում, մոտ 300 հազար եվրոյով ձեռք կբերվեն սարքավորումներ, որոնք մնալու են «Քենդլում»։
«Այս ծրագիրը բարձր ռիսկային է, բայց նաև` բարձր արդյունք խոստացող, այդսպես ասած` high risk, high impact։ Եթե հաջողենք, մեր սարքը նոր խոսք պիտի ասի բժշկության մեջ», – ասում է Գրիգորյանը։

Ուռուցքները Հայաստանում հիմա էլ են հետազոտում

Նրա ղեկավարած ինստիտուտն այսօր էլ է ուռուցքաբանական հետազոտություններ կատարում Ֆանարջյանի անվան ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլյար կենաբանության ինստիտուտի, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի հետ։ Այնտեղից բերվող ուռուցքների նմուշները ճառագայթահարվում են տարբեր ինտենսիվությամբ։
Բացի այդ, հիմա «Քենդլը» պատրաստում է ծրագրային համալիր, որտեղ այդ ճառագայթահարումը մոդելավորվում է կենդանի օրգանիզմի ներսում, քանի որ ուռուցքից արած կտրվածքն ապակու վրա իրեն կարող է դրսևորել մի կերպ, իսկ ամբողջական ուռուցքը բնական պամաններում` բոլորովին այլ կերպ։
Լրահոս
0