00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում զբոսաշրջության թվերն անկում են ապրել, ծառայություններն էլ թանկացել են. Սոլոմոնյան

© Sputnik / Асатур ЕсаянцԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2024
Բաժանորդագրվել
Հայաստանի պրոֆեսիոնալ զբոսավարների ասոցիացիայի նախագահը հույս ունի, որ ամռանը զբոսաշրջային հոսքերի աճ կարձանագրվի, որը կծածկի այս տարվա առաջին եռամսյակին արձանագրված բացը։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Հայաստանում այս տարի, նախորդ տարվա հետ համեմատած, զբոսաշրջության թվերը բավականին անկում են ապրել, իսկ ծառայությունները թանկացել են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի պրոֆեսիոնալ զբոսավարների ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը։
Նշենք, որ 2024թ․-ի առաջին եռամսյակում ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակել է մեղմվել՝ մասամբ պայմանավորված զբոսաշրջության աճի որոշակի դանդաղմամբ (ինչի մասին են վկայում մեկ զբոսաշրջիկի հաշվով միջին ծախսերի կրճատումը, ինչպես նաև ՀՀ ժամանող զբոսաշրջային հոսքի նվազումը ըստ ԿԲ-ի):
«Անզեն աչքով էլ` առանց վիճակագրական տվյալների, հստակ տեսնում ենք, որ շարժը շատ ավելի քիչ է, հատկապես բավականին անկում է ապրել ռուսախոս շուկան»,- ասաց նա։
Քանի՞ զբոսաշրջիկ է Հայաստան այցելել 2024թ. առաջին եռամսյակում
Նրա խոսքով` նախորդ 2 տարիների Հայաստանում զբոսաշրջությունը զգալիորեն աճել էր՝ կապված Ռուսաստանում հայտնի դեպքերի հետ։ Հայաստան էին ժամանում մեծ թվով ռելոկանտներ և զբոսաշրջիկներ, որոնք եվրոպական երկրներ գնալ չէին կարող։ Այժմ ռելոկանտներից շատերը վերադարձել են իրենց երկիր կամ ուղղակի լքել են Հայաստանը։ Սոլոմոնյանը հավելեց, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան զբոսաշրջիկներ են ժամանել Ռուսաստանից, Իսպանիայից, արաբական երկրներից։ Ակնկալվում է, որ ամռան ամիսներին այս և այլ երկրներից ևս զբոսաշրջիկներ կժամանեն Հայաստան, և ոլորտը կաշխուժանա։
«Հույս կա, որ ամառային սեզոնին իրավիճակը կբարելավվի, և ցուցանիշները կավելանան, արդեն ամրագրումներ կան, բայց պատկերը դեռ պարզ չէ՝ հաշվի առնելով նաև Հայաստանում տիրող իրավիճակը»,- ասաց նա։
Միաժամանակ Սոլոմոնյանը նշեց, որ Հայաստանում զբոսաշրջային ծառայությունների արժեքների բարձրացումը նույնպես իր ազդեցությունն է թողնում հոսքի վրա, քանի որ անասելի թանկացել են զբոսաշրջային ծառայությունների փաթեթները։
Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե Հայաստանում սնունդն էժան է, մասնագետը ասոցիացիայի նախագահը նշեց, թե նայած որ երկրի հետ համեմատած։
«Եթե Հայաստանը համեմատենք եվրոպական առաջատար երկրների հետ, օրինակ Շվեցարիայի, այո, Հայաստանում սնունդը անհամեմատ մատչելի է։ Բայց այլ երկրների հետ համեմատածա զբոսաշրջային փաթեթը` հյուրանոց, սնունդ և այլն, բավականին թանկ է ստացվում»,– ասաց Սոլոմոնյանը։
Նրա խոսքով` պետք է նաև տարբերակել Երևանում և մարզերում հանգստի կազմակերպումը։ Երևանում զբոսաշրջային ծառայությունների որակը թեև շատ ավելի որակյալ է, բայց բավականին թանկ է` այդ թվում ռեստորանները, ի տարբերություն մարզերի։
Հայաստանի պրոֆեսիոնալ զբոսավարների ասոցիացիայի նախագահն ընդգծում է, որ տարածաշրջանային մյուս երկներում, օրինակ Վրաստանում կամ Թուրքիայում հնարավոր է շատ ավելի մատչելի հանգստանալ։
Նշենք, որ 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 435 775 զբոսաշրջիկ, ինչը 14 206 այցելուով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Նախորդ տարի Հայաստան ժամանած զբոսաշրջիկների գրեթե կեսը՝ 42%-ը, այցելել էին Ռուսաստանից։ Մեծ թվով զբոսաշրջիկներ էին եկել Հայաստան նաև Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից և Ֆիլիպիններից։
Լրահոս
0