00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախցին օտարի ունեցվածքի վրա աչք չունի. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասին

© Sputnik / Aram NersesyanՏեր Վրթանես եպիսկոպոս Արբահամյան
Տեր Վրթանես եպիսկոպոս Արբահամյան - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2024
Տեր Վրթանես եպիսկոպոս Արբահամյան
Բաժանորդագրվել
Արցախի թեմի առաջնորդն աղոթեց հանուն Հայաստանի և Արցախի։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ։ «Ի՞նչ խնդիրներ ունեն արցախցիներն այսօր, ո՞ր դեպքում կվերադառնան Արցախ» թեմայով քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Արբահամյանը։
Նա ընդգծեց, որ արցախցին իր հողի վրա է ցանկանում խաղաղ ապրել ու օտարի ունեցվածքի վրա աչք չունի։
«Դա բոլորիս նվիրական ցանկությունն ու երազանքն է։ Եվ որքան շուտ, այնքան լավ։ Արցախցու ձայնն Աստծո ձայնն է, և արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել` ցանկանալով խաղաղ ապրել իր հողում։ Այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, անբացատրելի է հավատացող, գիտակից և հասուն մարդու տեսանկյունից։ Մենք այդպիսի ելք չէինք սպասում, դա սարսափելի էր։ Բռնի տեղահանում եղավ, ասել է թե արմատախիլ են արել ծառը։ Շատ գյուղացիներ կան, որոնք հասկանում են` ծառն արմատախիլ անելու դեպքում, այնուամենայնիվ, գլխավոր արմատը մնում է հողում ու ավելի խորն է գնում։ Մեզ մնում է Քրիստոսով հաղթանակած վերադառնալ գլխավոր արմատին, որ մնացել է հայրենի հողում»,– նշեց Սրբազանը։
Նա ընդգծեց, որ աշխարհի ամեն ծայրում նույնիսկ եթե 2 հոգի էլ կանգնի արցախցու կողքին, ընդունելի է, քանի որ դա նշանակում է կանգնել արդարության կողքին։ Արցախի թեմի առաջնորդի խոսքով` արցախցու վերադարձը պայմանավորված կլինի յուրաքանչյուրի քրտնաջան աշխատանքով և նվիրական ծառայությամբ։ Հոգևորականը շեշտեց` կան լուծվող և չլուծվող հարցեր, բայց անհնարինը հնարավոր դարձնելու համար պետք է սկսել հենց լուծվող հարցերից, որպեսզի դժվարագույնն էլ դառնա հասանելի և ընկալելի։
Վրթանես սրբազանն աղոթեց հանուն Հայաստանի և Արցախի։
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ քննարկման ժամանակ նշեց, որ Արցախ վերադառնալն ուղղակի խոսք կամ հեքիաթ չէ, դա հնարավորություն է, որի ստեղծողը հենց արցախցին կլինի։
«Մենք արդեն 4 անգամ այս հարցերի շուրջ քննարկումներ ենք ունեցել։ Բոլոր հանդիպումներից ենթադրում ենք, որ Արցախ վերադառնալու վերաբերյալ պատկերացումները նույնն են։ Հիմնական պայմանը անվտանգության հաստատումն է հողի վրա, ինչպես նաև այն, որ ադրբեջանցիների հետ որևէ շփում չպետք է լինի»,– նշեց Հակոբյանը։
Նա ասաց, որ այդ քննարկումների արդյունքներով դեռ պետք է խոր վերլուծություններ արվեն, փաստաթղթավորվի այդ ամենն ու ներկայացվի համապատասխան կառույցներին։
ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչները օգնություն կստանան նաև բնակության վայրը փոխելու դեպքում
Լրահոս
0