00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շատ վտանգավոր իրավիճակ է ՀՀ-ի համար. քաղաքագետը` Երևան–Բաքու ուղիղ բանակցությունների մասին

© Sputnik / Andranik GhazaryanՍուրեն Սուրենյանց
Սուրեն Սուրենյանց - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2024
Բաժանորդագրվել
Սուրեն Սուրենյանցը նշում է` եթե ՀՀ–ն ղազախական գործոնն ակտիվացնում է, չպետք է մոռանալ, որ Ղազախստանը, այսպես կոչված, Միջին միջանցքի գլխավոր շահառուներից մեկն է։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik․ Ղազախստանը միջնորդ չէ, այլ ընդամենը հայ–ադրբեջանական բանակցությունների հարթակ, կազմակերպիչ, քանի որ Ադրբեջանին 2023 թ. սկսած հաջողվել է բոլոր միջնորդներին դուրս թողնել այս գործընթացից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է՝ կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն ղազախական կողմի առաջարկով. այն կանցնի Ալմաթիում։
«Մենք ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանի նախագահ Ալիևին հաջողվեց ՀՀ վարչապետ Փաշինյանի ձեռքով չեզոքացնել ռուսական հարթակը, այնուհետև չստացանք նաև արևմտյան հարթակը։ 2023 թ.-ից սկսած բանակցություններն ուղղակի են, սա շատ վտանգավոր իրավիճակ է ՀՀ-ի համար, երբ դիսբալանսի պայմաններում երկկողմ բանակցություններն այն են, ինչ մենք տեսնում ենք Տավուշի հատվածում։ Ղազախստանը, բնականաբար, ոչ քաշային կատեգորիա ուներ միջնորդ լինելու համար, ոչ էլ նման հավակնություններ։ Այսինքն` նա ընդամենը երկիր է լինելու, որ սեղան–վայր–միջավայր է ստեղծելու բանակցությունների համար»,– նշեց Սուրենյանցը։
Ըստ նրա` բանակցությունների ժամանակ փոքր խնդիրների դեպքում Ղազախստանը որոշակի դերակատարում կարող է ունենալ։ Քաղաքագետի կարծիքով` պատահական չէ, որ վերջին շրջանում Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը Բաքվում էր, հետո եկավ Երևան. նրա խոսույթի հիմնական շեշտադրումները վերաբերել են հայ–ադրբեջանական կարգավորման գործընթացին։
«Եթե ՀՀ–ն ղազախական գործոնն ակտիվացնում է, չպետք է մոռանալ, որ Ղազախստանը, այսպես կոչված, Միջին միջանցքի (որ ենթադրաբար անցնելու է նաև Սյունիքի հատվածով) գլխավոր շահառուներից մեկն է։ Ես դեմ չեմ այդ հանդիպմանը, սակայն մենք պետք է նկատի ունենանք, որ ղազախական գործոնը բերելու է Սյունիքով անցնող այդ միջանցքի լոբբինգին»,– համոզված է Սուրենյանցը։
Նա այն կարծիքին է, որ ՀՀ–ն, ըստ էության, բանակցային իր բոլոր խաղաքարտերը հանձնել է։ Ըստ քաղաքագետի` Ալիևին պետք է, որ մինչև աշուն ՀՀ-ի հետ դատարակ, ոչինչ չասող մի պայմանագիր ստորագրի «Խաղաղություն» անունով։ Այն կամրագրի մինչև այս պահը Ադրբեջանի ունեցած ձեռքբերումները, մյուս կողմից կշրջանցի շատ հարցեր` դուրս մղելով ենթակառուցվածքների ապաշրջափակման, ինչպես նաև սահմանագծման և սահմանազատման թեմաները։
Ղազախստանը միջնորդ չի լինի Ալմաթիում Միրզոյանի և Բայրամովի բանակցություններում. ԱԳՆ
«Վստահ եմ` Ալմա–Աթայի հռչակագիրը դուրս կմնա սահմանագծման և սահմանազատման գործընթացից, քանի որ Ադրբեջանը մինչ օրս հրաժարվել է որևէ քարտեզ հիմք ընդունել»,– ընդգծեց Սուրենյանցը։
Քաղաքագետի դիտարկմամբ` ակնհայտ է, որ այս գործընթացը տեղի է ունենում Արևմուտքի «քավորությամբ». նրանց համար բացարձակ հետաքրքիր չէ, թե այս գործընթացի արդյունքում ՀՀ–ն ինչ կշահի կամ կկորցնի, նրա համար կարևորն այն է, որ հանրագումարում թուլանան ՌԴ-ի դիրքերը, ազդեցությունը տարածաշրջանում։
Լրահոս
0