https://arm.sputniknews.ru/20240502/petutjuny-restvoranneric-petq-e-pahanji-erazhshtutjan-hamar-vtsharel-heghinaknerin-pashinjan-75224142.html
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի երաժշտության համար վճարել հեղինակներին. Փաշինյան
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի երաժշտության համար վճարել հեղինակներին. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ պետությունը երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ, և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել: 02.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-02T19:20+0400
2024-05-02T19:20+0400
2024-05-02T21:03+0400
ռեստորան
նիկոլ փաշինյան
հարկեր
երգիչ
եկամտահարկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/02/75222768_29:198:1572:1066_1920x0_80_0_0_9342ad3b0e1758f16e861fd712cc382f.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik․ ՀՀ իշխանությունները ռեստորաններից պահանջելու է պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին: Այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Փաշինյանը հիշեցրել է, որ պետությունը երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ, և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել: Նա միաժամանակ նշել է, որ սա նաև որոշակի դժգոհություն է բերում, և այդ առումով պետությունը նույն երգիչների համար պետք է լրացուցիչ աղբյուր ապահովի՝ ռեստորաններից պահանջելով կատարել համապատասխան վճարում հեղինակին:Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանն իր հերթին տեղեկացրել է, որ գրասենյակն իր մատուցած ծառայությունների դիմաց մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված գործողությունների համար գանձում է պետական տուրք: Նախորդ տարի գանձված տուրքերի ծավալը կազմել է 687,5 մլն դրամ՝ 2022 թ. 614 մլն դրամի դիմաց:Հարկերը չվճարելու համար շոու բիզնեսի ներկայացուցիչներից մեկի դեմ քրգործ է հարուցվել. ՊԵԿՎարչապետը կարևորել է նաև գրասենյակի կողմից աշխարհագրական տեղանունների գրանցման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը։Հիշեցնենք` 2018թ.-ի սեպտեմբերին ՊԵԿ–ը հայտարարել էր, որ Հայաստանում բավական բարձր վարձատրվող երգիչները տասնամյակներ շարունակ հարկային հայտարարագրեր չեն ներկայացրել, հարկեր չեն վճարել, ինչը օրենքի պահանջ է։ Օրենքը նախատեսում է, որ շոու բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվող երգիչները, երաժիշտները, հանդիսավարներն և այլ ներկայացուցիչներ պետք է պետական գրանցում ստանան, հաշվառվեն հարկային մարմնում, ինքնահայտարարագրեն սեփական եկամուտներն ու հարկեր վճարեն։2024–ի փետրվարի 23–ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ թեմային` նշելով, որ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները պիտի վճարեն հարկերը, ու ոչ մի պատճառաբանություն այս հարցում չի ընդունվում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/02/75222768_90:0:1511:1066_1920x0_80_0_0_383954202a741df0911ba87341050fcd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեստորան, նիկոլ փաշինյան, հարկեր, երգիչ, եկամտահարկ
ռեստորան, նիկոլ փաշինյան, հարկեր, երգիչ, եկամտահարկ
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի երաժշտության համար վճարել հեղինակներին. Փաշինյան
19:20 02.05.2024 (Թարմացված է: 21:03 02.05.2024) ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ պետությունը երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ, և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել:
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik․ ՀՀ իշխանությունները ռեստորաններից պահանջելու է պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին: Այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեղեկությունը հայտնում է
վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը հիշեցրել է, որ պետությունը երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ, և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել: Նա միաժամանակ նշել է, որ սա նաև որոշակի դժգոհություն է բերում, և այդ առումով պետությունը նույն երգիչների համար պետք է լրացուցիչ աղբյուր ապահովի՝ ռեստորաններից պահանջելով կատարել համապատասխան վճարում հեղինակին:
«Սա իրականում երկրի դասի և երկրի մակարդակի մասին է: Միջազգային կազմակերպությունները, խոշոր բրենդները մեզ անընդհատ ահազանգում են, որ այս հարցը պետք է լուծվի: Նախ պետք է հասնել նրան, որ այս խոսակցությունը վայրի չհնչի հանրապետությունում, որտեղ այս մասին խոսեն՝ մարդիկ առնվազն սկսեն գլխով անել, որ կա այդտեղ պրոբլեմ, եկեք լուծենք»,– ասել է վարչապետը:
Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանն իր հերթին տեղեկացրել է, որ գրասենյակն իր մատուցած ծառայությունների դիմաց մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված գործողությունների համար գանձում է պետական տուրք: Նախորդ տարի գանձված տուրքերի ծավալը կազմել է 687,5 մլն դրամ՝ 2022 թ. 614 մլն դրամի դիմաց:
Վարչապետը կարևորել է նաև գրասենյակի կողմից աշխարհագրական տեղանունների գրանցման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը։
Հիշեցնենք` 2018թ.-ի սեպտեմբերին ՊԵԿ–ը հայտարարել էր, որ Հայաստանում բավական բարձր վարձատրվող երգիչները տասնամյակներ շարունակ հարկային հայտարարագրեր չեն ներկայացրել, հարկեր չեն վճարել, ինչը օրենքի պահանջ է։ Օրենքը նախատեսում է, որ շոու բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվող երգիչները, երաժիշտները, հանդիսավարներն և այլ ներկայացուցիչներ պետք է պետական գրանցում ստանան, հաշվառվեն հարկային մարմնում, ինքնահայտարարագրեն սեփական եկամուտներն ու հարկեր վճարեն։
2024–ի փետրվարի 23–ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ
Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ թեմային` նշելով, որ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները պիտի վճարեն հարկերը, ու ոչ մի պատճառաբանություն այս հարցում չի ընդունվում։