00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը պատմել է՝ ինչու է հարվածել լրագրողին

© Photo : Social media of Arthur SuqoyanԱրթուր Սուքոյան
Արթուր Սուքոյան - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2024
Արթուր Սուքոյան
Բաժանորդագրվել
Արթուր Սուքոյանը նշում է նաև, որ ի վերջո չի կարողացել բացատրել լրագրողին, թե ինչու է վիրավորված իր ասածներից։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը մինչ կալանավորվելը տեսաուղերձում պատմել է մանրամասներ civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի հետ տեղի ունեցած միջադեպից։
Տեսանյութում նա ասում է, որ լրագրողը վերջին ժամանակաշրջանում աչքի է ընկել եկեղեցուն վարկաբեկելու իր «առաքելությամբ», որը իր համար անընդունելի է։ Սուքոյանը փորձել է դա բացատրել Լևոնյանին։
«Մոտեցա ու ասացի, որ երբ թիրախավորում են եկեղեցին և արշավ են սկսում եկեղեցու դեմ, դա ինձ համար որպես հայ ու որպես քրիստոնյա անընդունելի է։ Նրան ասեցի, որ երբ մարդը պիղծ բաներ է վերագրում եկեղեցուն և հոգևորականներին, դա բարոյազուրկ պրոցես է»,– տեսանյութում ասում է Արթուր Սուքոյանը։
Ըստ Սուքոյանի, ի պատասխան, Դավիթ Լևոնյանը մեղադրանքներ է հնչեցրել իր նկատմամբ, ինչին էլ ի պատասխան Արթուրը հարվածել է լրագրողին։
«Այո, ես հարվածել եմ նրան, նա ընկել է գետնին։ Գետնին էլ իրեն չեմ խփել, չեմ մոտեցել։ Նա սկսեց ինչ–որ բաներ գոռալ, բայց ես սադրանքներին չեմ տրվել, իրեն չեմ մոտեցել, ավել ոչ մի բան չեմ արել։ Ես խփելուն էլ կողմ չեմ, բայց որ կարմիր գծերը մարդիկ անցնում են, դա ինձ համար չափազանց ցավոտ է։ Ինձ համար անընդունելի է, որ հայ առաքելական եկեղեցին թիրախավորված է, ու հատկապես հայերի կողմից, Հայաստանի Հանրապետությունում»,–նշում է նա։
Արթուր Սուքոյանը նշում է նաև, որ ի վերջո չի կարողացել բացատրել լրագրողին, թե ինչու է վիրավորված իր ասածներից։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ապրիլի 30-ին Արթուր Սուքոյանի և Civic.am լրատվամիջոցի լրագրող Դավիթ Լևոնյանի միջև վիճաբանություն է եղել Ազգային ժողովի շենքի տարածքում, Սուքոյանը հարվածել է լրագրողին։ Ըստ տեղեկությունների՝ Սուքոյանին զայրացրել է լրագրողի հրապարակումը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մասին։ Մայիսի 2-ին քննչական կոմիտեն հայտնեց, որ Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվել է։
Լրահոս
0