https://arm.sputniknews.ru/20240502/inch-tesq-kunena-kjanqi-puraky-ev-inchu-en-dzhgvoh-harakic-shenqerum-aprvogh-bnakichnery-75199411.html
Ի՞նչ տեսք կունենա «Կյանքի պուրակը», և ինչու են դժգոհ հարակից շենքերում ապրող բնակիչները
Ի՞նչ տեսք կունենա «Կյանքի պուրակը», և ինչու են դժգոհ հարակից շենքերում ապրող բնակիչները
Sputnik Արմենիա
Շինարարական աշխատանքների ընթացքում հատվում են ծառեր, և այդ հատվածներն անմիջապես ասֆալտապատվում են: Իշխանությունները խոստանում են ապագայում այստեղ տնկել մոտ 14... 02.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-02T10:49+0400
2024-05-02T10:49+0400
2024-05-02T10:51+0400
բուսաբանական այգի
երևան
երևանի քաղաքապետարան
ծառ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/02/75195195_0:166:1601:1066_1920x0_80_0_0_1be5b79a73a9a080e819dc15be7e1372.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Երևանի Բուսաբանական այգու հարակից տարածքում, որտեղ նախատեսվում է ստեղծել Արցախյան պատերազմում զոհվածներին նվիրված «Կյանքի պուրակը», այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում։ Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, մուտքի մոտ այժմ կառուցվում է 180 տեղանոց ավտոկայանատեղի, ինչի դեմ բողոքում են մոտակա շենքերի բնակիչները։Շինարարական աշխատանքների ընթացքում հատվում են ծառեր, և այդ հատվածներն անմիջապես ասֆալտապատվում են: Իշխանությունները խոստանում են ապագայում այստեղ տնկել մոտ 14 հազար նոր տնկիներ 30 հա-ի համար:Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին նոր մանրամասներ է ներկայացրել «Կյանքի պուրակ» նախագծի մասին:Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Տիգրան Գեղամյանն էլ ասում է, որ նախագծի նպատակն է ստեղծել մի վայր, որտեղ քաղաքի բնակիչները կկարողանան հաճելի ժամանակ անցկացնել ընտանիքի հետ:Գեղամյանի խոսքով՝ 180 տեղանոց ավտոկայանատեղին կհամալրվի նաև էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններով: Բացի այդ, հեծանվորդների համար հատուկ արահետներ է նախատեսվում։Քաղաքային իշխանությունը վստահ է, որ «Կյանքի պուրակը» արժանի կերպով կհավերժացնի զոհված հերոսների հիշատակը՝ երևանցիներին տրամադրելով հանգստի գեղեցիկ տարածք:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/02/75195195_0:0:1601:1200_1920x0_80_0_0_8916eed20643808cd8070771e0722e1c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բուսաբանական այգի, երևան, երևանի քաղաքապետարան, ծառ
բուսաբանական այգի, երևան, երևանի քաղաքապետարան, ծառ
Ի՞նչ տեսք կունենա «Կյանքի պուրակը», և ինչու են դժգոհ հարակից շենքերում ապրող բնակիչները
10:49 02.05.2024 (Թարմացված է: 10:51 02.05.2024) Շինարարական աշխատանքների ընթացքում հատվում են ծառեր, և այդ հատվածներն անմիջապես ասֆալտապատվում են: Իշխանությունները խոստանում են ապագայում այստեղ տնկել մոտ 14 հազար նոր տնկիներ 30 հա-ի համար:
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Երևանի Բուսաբանական այգու հարակից տարածքում, որտեղ նախատեսվում է ստեղծել Արցախյան պատերազմում զոհվածներին նվիրված «Կյանքի պուրակը», այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում։ Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, մուտքի մոտ այժմ կառուցվում է 180 տեղանոց ավտոկայանատեղի, ինչի դեմ բողոքում են մոտակա շենքերի բնակիչները։
Շինարարական աշխատանքների ընթացքում հատվում են ծառեր, և այդ հատվածներն անմիջապես ասֆալտապատվում են: Իշխանությունները խոստանում են ապագայում այստեղ տնկել մոտ 14 հազար նոր տնկիներ 30 հա-ի համար:
Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին նոր մանրամասներ է ներկայացրել «Կյանքի պուրակ» նախագծի մասին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Տիգրան Գեղամյանն էլ ասում է, որ նախագծի նպատակն է ստեղծել մի վայր, որտեղ քաղաքի բնակիչները կկարողանան հաճելի ժամանակ անցկացնել ընտանիքի հետ:
Գեղամյանի խոսքով՝ 180 տեղանոց ավտոկայանատեղին կհամալրվի նաև էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններով: Բացի այդ, հեծանվորդների համար հատուկ արահետներ է նախատեսվում։
Քաղաքային իշխանությունը վստահ է, որ «Կյանքի պուրակը» արժանի կերպով կհավերժացնի զոհված հերոսների հիշատակը՝ երևանցիներին տրամադրելով հանգստի գեղեցիկ տարածք: