ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Երևանում այս պահին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ի աջակցություն Տավուշի իրազեկման երթ է անցկացնում: Երթը մեկնարկեց Վիկտոր Համբարձումյանի արձանին հարող տարածքից` ուսանողական այգուց։«Մենք դեմ ենք միակողմանի զիջումների, սահմանազատման ու սահմանագծման ապօրինի գործընթացին և մեր աջակցություն ենք հայտնելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Մի եղեք անտարբեր, միացեք»,–բարձրախոսով հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։Երտասարդներն իրենց ձեռքում պաստառներ են պահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծաղրանկարներով։«Ոտքի կանգնեք, քանի դեռ ուշ չէ», «Մեր կռիվը միայն Տավուշում չէ», «Հաջորդը Գեղարքունիքը, Սյունիքն է լինելու, համախմբվեք»,–վանկարկում են երիտասարդները։Ակցիայի մասնակիցները վստահ են, որ լռությունը հավասարազոր է դավաճանության։ Նրանցից մի փոքր խումբ մուտք գործեց Երևանի պետական համալսարանը ` ուսանողերին թռուցիկներ բաժանելու, միևնույն ժամանակ՝ դասապրոցեսը չխանգարելու համար։Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից և մինչև հուլիսի 1-ը ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը: Նույն օրը երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները, դժգոհ լինելով Երևանի և Բաքվի պայմանավորվածություններից, բողոքի ակցիաներ են իրականացնում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
252
60
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
252
60
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
252
60
Երևանում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ի աջակցություն Տավուշի երթ է իրականացնում
Sputnik Արմենիա
Երևանում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ի աջակցություն Տավուշի երթ է իրականացնում
Ակցիայի մասնակիցները դեմ են միակողմանի զիջումների, սահմանազատման ու սահմանագծման ապօրինի գործընթացին։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Երևանում այս պահին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ի աջակցություն Տավուշի իրազեկման երթ է անցկացնում: Երթը մեկնարկեց Վիկտոր Համբարձումյանի արձանին հարող տարածքից` ուսանողական այգուց։
«Մենք դեմ ենք միակողմանի զիջումների, սահմանազատման ու սահմանագծման ապօրինի գործընթացին և մեր աջակցություն ենք հայտնելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Մի եղեք անտարբեր, միացեք»,–բարձրախոսով հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից և մինչև հուլիսի 1-ը ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը: Նույն օրը երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները, դժգոհ լինելով Երևանի և Բաքվի պայմանավորվածություններից, բողոքի ակցիաներ են իրականացնում: