https://arm.sputniknews.ru/20240502/aveli-qan-1-zham-e-kirancum-hvosanq-chka-75216119.html
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում հոսանք չկա
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում հոսանք չկա
Sputnik Արմենիա
Տավուշեցիների կարծիքով` սա արվում է իրենց վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար։ 02.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-02T15:55+0400
2024-05-02T15:55+0400
2024-05-02T16:51+0400
հայաստան
կիրանց
տավուշ
գյուղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/17/74864495_0:95:1601:995_1920x0_80_0_0_652b3409c08d1440c4289c3e668cb583.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Տավուշի մարզի Կիրանց գյուղում արդեն մոտ մեկ ժամ է` հոսանք չկա։ Տեղեկությունը հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը։Նշվում է, որ տեղեկությունը հայտնել է Տավուշի մարզի բնակիչ Կարեն Ղազարյանը։Նշենք, որ արդեն 2 շաբաթ է` տավուշեցիները պայքարում են Ադրբեջանին միակողմանի տարածքներ զիջելու դեմ։Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակվել ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի տարածքում, նրանք փակել են գյուղի մուտքերը: Sputnik Արմենիային ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ 31 քաղաքացի է տարվել Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կիրանցում բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել։ Նրանք ոստիկանությունից դուրս գալուց հետո պատմել էին, որ ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով են իրենց բերման ենթարկել։ՆԳՆ–ն վստահեցնում է, որ Կիրանցից ոստիկանության բաժին տարված անձանցից ոչ ոք ծեծի չի ենթարկվել։
կիրանց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/17/74864495_0:0:1601:1200_1920x0_80_0_0_6803faae54c8249df8f50737cbf1ea22.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կիրանց, տավուշ, գյուղ
հայաստան, կիրանց, տավուշ, գյուղ
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում հոսանք չկա
15:55 02.05.2024 (Թարմացված է: 16:51 02.05.2024) Տավուշեցիների կարծիքով` սա արվում է իրենց վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Տավուշի մարզի Կիրանց գյուղում արդեն մոտ մեկ ժամ է` հոսանք չկա։ Տեղեկությունը հայտնում է
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը։
Նշվում է, որ տեղեկությունը հայտնել է Տավուշի մարզի բնակիչ Կարեն Ղազարյանը։
«Գյուղի բնակիչները կարծում են, որ դա արվում է միտումնավոր՝ մարդկանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ արդեն 2 շաբաթ է` տավուշեցիները պայքարում են Ադրբեջանին միակողմանի տարածքներ զիջելու դեմ։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակվել ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի տարածքում, նրանք փակել են գյուղի մուտքերը:
Sputnik Արմենիային ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ 31 քաղաքացի է տարվել Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։ Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ Կիրանցում բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել։ Նրանք ոստիկանությունից դուրս գալուց հետո
պատմել էին, որ ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով են իրենց բերման ենթարկել։
ՆԳՆ–ն վստահեցնում է, որ Կիրանցից ոստիկանության բաժին տարված անձանցից ոչ ոք ծեծի չի ենթարկվել։