https://arm.sputniknews.ru/20240501/vrastani-khvorhrdarany-2-rd-yntercmamb-yndunel-e-otarerkrja-gvortsakalneri-masin-orinagitsy-75190044.html
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ օրինագիծը վերջնական ընթերցմամբ կընդունվի երկու շաբաթից։ 01.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-01T20:20+0400
2024-05-01T20:20+0400
2024-05-01T20:26+0400
եվրամիություն
վրաստանի հանրապետություն
օրենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1e/75164272_0:67:1280:787_1920x0_80_0_0_88d7af6624734a4afda1ec0bfbad65c2.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik․ Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրինագիծը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։Օրինագծին «կողմ» է քվեարկել 83, «դեմ»՝ 23 պատգամավոր։Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ օրինագիծը` երրորդ (վերջնական) ընթերցմամբ կընդունվի երկու շաբաթից։Ապրիլի 17–ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն էր տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին, որին դեմ են արտահայտվել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները. նրանք համարում են, որ այդ օրենքը կխանգարի Եվրամիությանն ինտեգրվելու հարցում։«Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, երկրի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի ուշ հայտարարեց, որ Վրաստանի իշխանությունները «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կարող են չեղարկել կամ վերանայել, եթե Վրաստանը Եվրամիության անդամ դառնա։ Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրաԱպրիլի սկզբին հայտնի դարձավ, որ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է կրկին խորհրդարան տանել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը: Դա կրկին հանգեցրեց զանգվածային բողոքի ցույցերի, բախումների ոստիկանության և ցուցարարների միջև։ Ուժայինները ցրում են հանրահավաքները արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների կիրառմամբ։ Ակցիաների ժամանակ տուժողներ են լինում ինչպես ցուցարարների, այնպես էլ ոստիկանների շրջանում։Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտին ԱՄՆ-ում գործող FARA օտարերկրյա գործակալների մասին օրենքի լիբերալ տարբերակը, որը ցանկանում էին ընդունել նաև Վրաստանում, ընդդիմությունն ու արևմտյան քաղաքական գործիչներն անընդունելի էին անվանել:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1e/75164272_72:0:1209:853_1920x0_80_0_0_cd97f4f25870b9ed9bda14dce90e734f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, վրաստանի հանրապետություն, օրենք
եվրամիություն, վրաստանի հանրապետություն, օրենք
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը
20:20 01.05.2024 (Թարմացված է: 20:26 01.05.2024) Ավելի վաղ Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ օրինագիծը վերջնական ընթերցմամբ կընդունվի երկու շաբաթից։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik․ Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրինագիծը: Տեղեկությունը հայտնում է
Sputnik Գրուզիան։
Օրինագծին «կողմ» է քվեարկել 83, «դեմ»՝ 23 պատգամավոր։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ օրինագիծը` երրորդ (վերջնական) ընթերցմամբ կընդունվի երկու շաբաթից։
Ապրիլի 17–ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն էր տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին, որին դեմ են արտահայտվել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները. նրանք համարում են, որ այդ օրենքը կխանգարի Եվրամիությանն ինտեգրվելու հարցում։
«Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, երկրի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին
ավելի ուշ հայտարարեց, որ Վրաստանի իշխանությունները «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կարող են չեղարկել կամ վերանայել, եթե Վրաստանը Եվրամիության անդամ դառնա։
Ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է կրկին խորհրդարան տանել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը: Դա կրկին հանգեցրեց զանգվածային բողոքի ցույցերի, բախումների ոստիկանության և ցուցարարների միջև։ Ուժայինները ցրում են հանրահավաքները արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների կիրառմամբ։ Ակցիաների ժամանակ տուժողներ են լինում ինչպես ցուցարարների, այնպես էլ ոստիկանների շրջանում։
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտին ԱՄՆ-ում գործող FARA օտարերկրյա գործակալների մասին օրենքի լիբերալ տարբերակը, որը ցանկանում էին ընդունել նաև Վրաստանում, ընդդիմությունն ու արևմտյան քաղաքական գործիչներն անընդունելի էին անվանել: