https://arm.sputniknews.ru/20240501/sanvosjann-iranakan-kvoghmi-het-qnnarkel-e-aviacivon-volvortum-hamagvortsakcutjan-harcer-75173546.html
Սանոսյանն իրանական կողմի հետ քննարկել է ավիացիոն ոլորտում համագործակցության հարցեր
Սանոսյանն իրանական կողմի հետ քննարկել է ավիացիոն ոլորտում համագործակցության հարցեր
Sputnik Արմենիա
Կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հնարավորություններին։ 01.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-01T12:40+0400
2024-05-01T12:40+0400
2024-05-01T15:00+0400
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
գնել սանոսյան
ավիացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/01/75173052_0:0:1600:901_1920x0_80_0_0_0a9f65465347fb5ab29497f066a45c8a.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Հայաստանն ու Իրանը քննարկում են ավիացիոն ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները։ Ինչպես հայտնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունը, նախարար Սանոսյանն ընդունել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ և քաղաքացիական ավիացիայի կազմակերպության տնօրեն Մոհամմադ Մոհամմադի Բախշիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։Հանդիպման ժամանակ անդրադարձ է արվել օդանավերի տեխնիկական սպասարկման, մասնագետների պատրաստման և վերապատրաստման, երկու երկրների միջև չվերթերի ավելացման, ինչպես նաև տարանցիկ չվերթերի զարգացման հարցերին։Իրանական կողմը ՀՀ ավիացիոն իշխանության ներկայացուցիչներին հրավիրել է ԻԻՀ՝ տեղում ուսումնասիրելու իրանական ավիացիոն կազմակերպությունների ներուժը։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/01/75173052_177:0:1600:1067_1920x0_80_0_0_8d413cec7cf5fbf4253049a734e0a5fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, գնել սանոսյան , ավիացիա
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, գնել սանոսյան , ավիացիա
Սանոսյանն իրանական կողմի հետ քննարկել է ավիացիոն ոլորտում համագործակցության հարցեր
12:40 01.05.2024 (Թարմացված է: 15:00 01.05.2024) Կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հնարավորություններին։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Հայաստանն ու Իրանը քննարկում են ավիացիոն ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները։ Ինչպես հայտնում է
ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունը, նախարար Սանոսյանն ընդունել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ և քաղաքացիական ավիացիայի կազմակերպության տնօրեն Մոհամմադ Մոհամմադի Բախշիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է արվել օդանավերի տեխնիկական սպասարկման, մասնագետների պատրաստման և վերապատրաստման, երկու երկրների միջև չվերթերի ավելացման, ինչպես նաև տարանցիկ չվերթերի զարգացման հարցերին։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու երկրների ավիացիոն իշխանությունները կշարունակեն սերտորեն համագործակցել միմյանց հետ փորձի փոխանակման շրջանակներում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Իրանական կողմը ՀՀ ավիացիոն իշխանության ներկայացուցիչներին հրավիրել է ԻԻՀ՝ տեղում ուսումնասիրելու իրանական ավիացիոն կազմակերպությունների ներուժը։