https://arm.sputniknews.ru/20240501/mer-ankakh-petakanutjunn-ashkhatanqi-ardjunq-e-nakhagahy-shnvorhavvorel-e-ashkhatavvorneri-tvony-75168979.html
Մեր անկախ պետականությունն աշխատանքի արդյունք է. նախագահը շնորհավորել է աշխատավորների տոնը
Մեր անկախ պետականությունն աշխատանքի արդյունք է. նախագահը շնորհավորել է աշխատավորների տոնը
Sputnik Արմենիա
Վահագն Խաչատուրյանը վստահեցնում է` պետություններն ու հասարակությունները հաջողում են, եթե քաղաքացու աշխատանքի իրավունքն առավելագույնս պաշտպանված է։ 01.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-01T10:50+0400
2024-05-01T10:50+0400
2024-05-01T11:29+0400
վահագն խաչատուրյան
ուղերձ
նախագահ
աշխատանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0a/69879531_0:63:2000:1188_1920x0_80_0_0_e220c89b7235732f4b783c8fa77f8142.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Արժանավայել աշխատանքը, աշխատանքի իրավունքը քաղաքացու անքակտելի իրավունքն է և պետության բարեկեցության ու զարգացման առաջնային առհավատչյան: Այս մասին Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվան նվիրված ուղերձում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։Նրա խոսքով` պատերազմների, տնտեսական ճգնաժամերի և այլ մարտահրավերների հնարավոր է դիմակայել միասնական աշխատանքի և պատասխանատվության միջոցով։Խաչատուրյանը շեշտել է` Հայաստանի անկախ պետականությունը յուրատեսակ աշխատանքի արդյունք է։ Վստահեցրել է, որ պետության բարեկեցության ու զարգացման գլխավոր գրավականը պաշտոնյայի, զինվորականի, բանվորի ու գիտնականի, ուսուցչի ու արհեստավորի ստեղծագործ ու միասնական աշխատանքն է։ Ըստ նախագահը` հենց այդ պարագայում է կերտվում զարգացած, ժողովրդավար ու բարգավաճող Հայաստանի Հանրապետությունը:Հիշեցնենք, որ մայիսի մեկին նշվում է Աշխատավորների միջազգային օրը: Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա:Այսօրը պատմության մեջ. Մայիսի 1
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0a/69879531_212:0:1991:1334_1920x0_80_0_0_29232baa1b12597539b7e175471c9252.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահագն խաչատուրյան, ուղերձ, նախագահ, աշխատանք
վահագն խաչատուրյան, ուղերձ, նախագահ, աշխատանք
Մեր անկախ պետականությունն աշխատանքի արդյունք է. նախագահը շնորհավորել է աշխատավորների տոնը
10:50 01.05.2024 (Թարմացված է: 11:29 01.05.2024) Վահագն Խաչատուրյանը վստահեցնում է` պետություններն ու հասարակությունները հաջողում են, եթե քաղաքացու աշխատանքի իրավունքն առավելագույնս պաշտպանված է։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Արժանավայել աշխատանքը, աշխատանքի իրավունքը քաղաքացու անքակտելի իրավունքն է և պետության բարեկեցության ու զարգացման առաջնային առհավատչյան: Այս մասին Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվան նվիրված ուղերձում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հայտնում է
նախագահի մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով` պատերազմների, տնտեսական ճգնաժամերի և այլ մարտահրավերների հնարավոր է դիմակայել միասնական աշխատանքի և պատասխանատվության միջոցով։
«Պետություններն ու հասարակությունները հաջողում են, եթե կարողանում են ստեղծել այնպիսի միջավայր ու մթնոլորտ, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքն առավելագույնս պաշտպանված է, իսկ արժանավայել աշխատելու և ստեղծելու հնարավորությունը՝ երաշխավորված»,– ասված է ուղերձում։
Խաչատուրյանը շեշտել է` Հայաստանի անկախ պետականությունը յուրատեսակ աշխատանքի արդյունք է։ Վստահեցրել է, որ պետության բարեկեցության ու զարգացման գլխավոր գրավականը պաշտոնյայի, զինվորականի, բանվորի ու գիտնականի, ուսուցչի ու արհեստավորի ստեղծագործ ու միասնական աշխատանքն է։ Ըստ նախագահը` հենց այդ պարագայում է կերտվում զարգացած, ժողովրդավար ու բարգավաճող Հայաստանի Հանրապետությունը:
Հիշեցնենք, որ մայիսի մեկին նշվում է Աշխատավորների միջազգային օրը: Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: