https://arm.sputniknews.ru/20240501/amn-finansneri-nakhararutjuny-hajtararel-e-hakarusakan-nvor-patzhamijvocneri-masin-75192355.html
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել Է հակառուսական նոր պատժամիջոցների մասին
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել Է հակառուսական նոր պատժամիջոցների մասին
Sputnik Արմենիա
Պատժամիջոցների թարմացված ցուցակը հրապարակել է ԱՄՆ ֆինանսական գերատեսչությունը։ 01.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-01T22:59+0400
2024-05-01T22:59+0400
2024-05-01T23:21+0400
պատժամիջոցներ
ռուսաստան
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1d/34812501_0:39:1600:940_1920x0_80_0_0_efede01aaffd7e746a826e5137c6bf2f.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. ԱՄՆ-ը հակառուսական նոր պատժամիջոցներ է սահմանել տասնյակ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մայիսի 1-ին հրապարակել է պատժամիջոցների ցուցակի թարմացումները:Ինչպես հայտնել Է գերատեսչությունը, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են տասնյակ ֆիզիկական անձինք, որոնց Վաշինգտոնը կասկածում է ռուսական ռազմարդյունաբերական համալիրում և դրա հետ կապված ընկերություններում մասնակցության մեջ, այդ թվում ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Բելառուսի քաղաքացիներ:Պատժամիջոցներ են սահմանվել նաև ՌԴ ՊՆ ճառագայթային քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի նկատմամբ:ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որը Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել: Մոսկվայում նշել են, որ Արևմուտքին պակասում է խիզախությունը՝ ճանաչելու ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ձախողումը։ Արևմտյան երկրներում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով ՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքի վատթարացումն է։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1d/34812501_0:0:1600:1200_1920x0_80_0_0_1f87e002abd02d2692e7ccfbf936340a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատժամիջոցներ, ռուսաստան, ամն
պատժամիջոցներ, ռուսաստան, ամն
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել Է հակառուսական նոր պատժամիջոցների մասին
22:59 01.05.2024 (Թարմացված է: 23:21 01.05.2024) Պատժամիջոցների թարմացված ցուցակը հրապարակել է ԱՄՆ ֆինանսական գերատեսչությունը։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. ԱՄՆ-ը հակառուսական նոր պատժամիջոցներ է սահմանել տասնյակ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մայիսի 1-ին հրապարակել է պատժամիջոցների ցուցակի թարմացումները:
Ինչպես հայտնել Է գերատեսչությունը, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են տասնյակ ֆիզիկական անձինք, որոնց Վաշինգտոնը կասկածում է ռուսական ռազմարդյունաբերական համալիրում և դրա հետ կապված ընկերություններում մասնակցության մեջ, այդ թվում ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Բելառուսի քաղաքացիներ:
Պատժամիջոցների տակ հայտնված ձեռնարկությունների թվում են «Ուրալ» ավտոգործարանը, Բրյանսկի ավտոգործարանը, էլեկտրոնիկայի արտադրող «Պրոտոն» գործարանը, Կազանի «Էլեկտրասարք» գործարանը, «Ռաու Ֆարմ» ԲԸ-ն, «Սիբանտրացիտ» խմբի ընկերությունները, Յարոսլավլի շարժիչի գործարանը, «Պոբեդա» ավիաընկերությունը և այլ ռուսական ձեռնարկություններ:
Պատժամիջոցներ են սահմանվել նաև ՌԴ ՊՆ ճառագայթային քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի նկատմամբ:
ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որը Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել: Մոսկվայում նշել են, որ Արևմուտքին պակասում է խիզախությունը՝ ճանաչելու ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ձախողումը։ Արևմտյան երկրներում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով ՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքի վատթարացումն է։