00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:32
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լևոն Քոչարյանի օգնականի և լրագրողի միջև միջադեպի հարցով իրավական գործընթաց է սկսվել

© Sputnik / Andranik GhazaryanԱԺ–ի շենքը
ԱԺ–ի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2024
ԱԺ–ի շենքը
Բաժանորդագրվել
Ժուռնալիստների միությունը նշում է, որ պետք է դատապարտելի լինի բռնության ցանկացած դրսևորում, այլ ոչ թե միայն յուրայինների նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականի՝ Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը։ Այս մասին հայտարարություն են տարածել նրա փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ալեքսանդր Կոչուբաևը։
«Այսօր փորձ է արվել տարատեսակ դատավարական աճպարարությունների միջոցով ստեղծել կալանավորման հիմքեր, սակայն դրանք բարեհաջող տապալվել են, քանի որ Արթուր Սուքոյանը ինքնուրույն ներկայացել է իրավապահ մարմիններ, սակայն արդեն հնչեցված պատճառաբանությամբ այստեղ հրաժարվել են մեզ ընդունել»,- նշել են փաստաբանները։ Նրանց խոսքով՝ Սուքոյանն ազատության մեջ է:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Արթուր Սուքոյանի և Civic.am լրատվամիջոցի լրագրող Դավիթ Լևոնյանի միջև այսօր վիճաբանություն է եղել Ազգային ժողովի շենքի տարածքում, Սուքոյանը հարվածել է լրագրողին։ Ըստ տեղեկությունների՝ Սուքոյանին զայրացրել է լրագրողի հրապարակումը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մասին։ Հրապարակումներ եղան նաև այն մասին, որ Արթուր Սուքոյանը դատավոր Ալեքսեյ Սուքոյանի որդին է։ Այս մասով պարզաբանում է տարածել նաև ՀՀ դատական դեպարտամենտը։
«Բարձրագույն դատական խորհուրդը դեռևս 2023 թվականի հունվարին կարգապահական կոպիտ խախտման հիմքով դադարեցրել է նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները»,- տեղեկացնում է դեպարտամենտը` դատապարտելով ցանկացած բռնություն, առավել ևս` լրագրողի նկատմամբ:
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հայտնում է, որ իրենց փաստաբանական թիմը հայց է ներկայացնում դատարան՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանի հասցեին հնչեցված զրպարտության և վիրավորանքի համար՝ պահանջելով լրագրող Դավիթ Լևոնյանին իրավական պատասխանատվության ենթարկել։
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ միջադեպի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը)։ Լրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող։ Ըստ հաղորդագրության՝ վիճաբանության ընթացքում Սուքոյանը ձեռքով հարվածել է լրագրողի դեմքին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածք, հարվածի հետևանքով նա ընկել է՝ վնասելով ձեռքի տեսախցիկը։
Տեղի ունեցածին անդրադարձել է նաև Հայաստանի ժուռնալիստների միությունը` նշելով, որ դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում՝ պայմանավորված լրագրողի աշխատանքային ու մասնագիտական գործունեությամբ: Միաժամանակ ընդգծվում է, որ դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրված բռնությունը:
Ժուռնալիստների միությունը հիշեցնում է, որ ո՛չ ՀՀ գլխավոր դատախազությունը, ո՛չ քննչական մարմինը, և ո՛չ էլ ոստիկանությունը որևէ կերպ չարձագանքեցին, երբ Ազգային ժողովի գործող փոխնախագահ Հակոբ Արշակյանը սրճարանում հարվածեց լրագրող Փայլակ Ֆահրադյանին ու կոտրեց նրա համակարգիչը, երբ լրագրողներ Անի Գևորգյանին ու Սյուզի Բադոյանին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով ոստիկանները քարշ տալով դուրս բերեցին ԱԺ շենքից, երբ նույն Անի Գևորգյանին Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ ուղիղ եթերում կառավարող ուժի համակիրները փայտով հարվածեցին, երբ օրեր առաջ Տավուշում գետնին նետեցին Անի Գևորգյանի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին, երբ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը վիրավորեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին, երբ նույն Հռիփսիմե Ջեբեջյանի ու Անի Գևորգյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո իսկական տեռոր սկսվեց, երբ օրեր առաջ ոստիկանները հրեցին ու գցեցին «Oragir.news.am» կայքի լրագրող Անի Ներկարարյանին, երբ իր բնակարանից դուրս գալիս, անմարդկային կերպով հետևից հարձակվեցին «Antifake.am» կայքի հիմնադիր, հաղորդավար Նարեկ Սամսոնյանի վրա ու նրան տապալեցին գետնին:
Միությունը շեշտել է` խորհրդարանը հարաբերություններ պարզելու տեղ չէ, բայց այն ղեկավարում է մի անձ, ով հրահանգել էր, որ իրեն վիրավորած քաղաքացու ձեռքերը բռնեն, որ ինքը թքի նրա վրա: Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում քաղաքակիրթ երկխոսության միջոցով հասնել փոխըմբռնման, չդիմել ուժի ու ուժի կիրառման սպառնալիքի, չխոչընդոտել որևէ լրագրողի աշխատանք՝ անկախ ընդդիմադիր, թե իշխանամերձ լինելու հանգամանքից:
Լրահոս
0