00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ խնդիրներ և խախտումներ են արձանագրվել աշխատանքի ոլորտում. մասնագետը տվյալներ հայտնեց

© Sputnik / Aram NersesyanԱշխատավայր Հայաստանում
Աշխատավայր Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2024
Աշխատավայր Հայաստանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ընդհանուր առմամբ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2024 թվականի առաջին եռամսյակում աշխատանքի ոլորտում հայտնաբերված խախտումների համար ավելի քան 57 մլն դրամի տուգանք է սահմանել։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Աշխատանքի ոլորտում Հայաստանում հաճախ են խախտումներ արձանագրվում. դրանք հիմնականում վերաբերում են աշխատավարձը սահմանված ժամկետում չտրամադրելուն, լրացուցիչ արձակուրդ չտրամադրելուն և այլն։ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվան ընդառաջ ոլորտի խնդիրները ու իրականացվող ծրագրերը ներկայացրեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը։
2024 թվականի հունվար–մարտ ամիսներին տեսչական մարմնի աշխատանքային իրավունքի, ներառյալ աշխատողների առողջության պահպանման անվտանգության ոլորտներում իրականացվել է թվով 168 ստուգում (2023 թվականին` 135 ստուգում)։ Դրանցից 25-ը վերստուգում է եղել։ Ընդհանուր առմամբ ստուգումներից հետո 57 մլն 100 հազար դրամի չափով տուգանք է սահմանվել։
«Աշխատանքային իրավունքի մասով խախտումները տարբեր են լինում։ Ամենաշատն աշխատավարձն օրենքով սահմանված ժամկետներում չվճարելն է, ամենամյա լրացուցիչ արձակուրդ չտրամադրելը, առանց հիմքերի աշխատանքի էական պայմանները փոփոխելը։ Հաճախ արձանագրվում են նաև վերջնահաշվարկ կատարելու կարգի, արտաժամյա աշխատանքի ներգրավման կարգի, աշխատաժամանակի մշտական հաշվառում չիրականացնելու հետ կապված խախտումներ»,– նշեց Գրիգորյանը։
Առաջին եռամսյակում տեսչական մարմինը վարչական վարույթների արդյունքում 185 պատասխանատվության միջոց է կիրառել, ընդհանուր նշանակվել է 327 մլն 667 հազար դրամի տուգանք (միայն ստուգումներից 57 մլն 100 հազար դրամի չափով տուգանք է սահմանվել)։
2024 թվականին ռիսկային չափորոշիչների համաձայն և՛ իրավունքի, և՛ անվտանգության մասով ՏՄ–ն խախտումները արձանագրում է շինհրապարակներում գործող կազմակերպությունների մոտ։ Ըստ Գրիգորյանի` որպես կանոն ոչ բոլոր աշխատողներն են անհատական պաշտպանիչ միջոցներ կրում (արտահագուստ, հատուկ կոշիկներ, բարձրության վրա աշխատելու անվտանգային ճոպաններ և այլն)։
Դեպքեր են լինում, երբ աշխատողներն ապահովված չեն լինում սանիտարահիգիենիկ պայմաններով, օրինակ` ցնցուղարաններով։ Որոշ մասնագիտությունների պարագայում պարտադիր է տարեկան կամ պարբերաբար զննությունը, որը, ըստ մասնագետի, երբեմն չի իրականացվում։
2024 թվականին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը նախաձեռնել է պլանային ավելի քան 700 ստուգում անցկացնել տարվա ընթացքում։ Դրանից բացի նաև դիմումների ընթացակարգ կա տեսչական մարմնում, որի հոսքը բավականին մեծ է։
Լրահոս
0