https://arm.sputniknews.ru/20240429/zherar-depardiein-harcaqnnum-en-parizum-hnaravvor-e-na-dzerbakalvi-zlm-75115447.html
Ժերար Դեպարդիեին հարցաքննում են Փարիզում, հնարավոր է` նա ձերբակալվի․ ԶԼՄ
Ժերար Դեպարդիեին հարցաքննում են Փարիզում, հնարավոր է` նա ձերբակալվի․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
Դերասանի դեմ բողոք են ներկայացրել երկու ֆիլի նկարահանող խմբի անդամները։ 29.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-29T13:39+0400
2024-04-29T13:39+0400
2024-04-29T13:44+0400
ֆրանսիա
ժերար դեպարդիե
հարցաքննություն
https://cdn.am.sputniknews.ru/img/34/76/347644_0:160:3072:1888_1920x0_80_0_0_4c901e3f7cca3ce99ab79e823c75d68d.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի իրավապահները դերասան Ժերար Դեպարդիեին կոմիսարիատ են կանչել սեռական ոտնձգությունների երկու մեղադրանքից հետո հարցաքննելու համար, հնարավոր է` նա ձերբակալվի։ Տեղեկությունը հայտնում է BFMTV հեռուստաալիքը։Խոսքը երկու ֆիլմի նկարահանող խմբի անդամների ներկայացրած բողոքների մասին է։ Բողոքներից մեկը ներկայացրել է 2021 թվականին «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանումներին մասնակցած բեմադրող նկարիչը, երկրորդը` 2014-ին «Մոգը և սիամացիները» ֆիլմի նկարահանումներին մասնակցած ռեժիսորի օգնականը։ԶԼՄ–ները փետրվարին հայտնել էին, որ 2021 թվականի ֆիլմի նկարահանումներին մասնակցած բեմադրող նկարիչը նկարահանման աշխատանքների ժամանակ սեռական բռնության և ոտնձգությունների ենթարկվելու պատճառով Դեպարդիեի դեմ բողոք է ներկայացրել դատախազություն: Մարտին BFMTV հեռուստաալիքը հայտնել էր, որ այդ բողոքի վերաբերյալ դատախազությունը հետաքննություն է սկսել Դեպարդիեի նկատմամբ:Փետրվարի կեսերին «Ouest France» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր մեկ այլ բողոքի մասին, որը ներկայացվել էր ռեժիսորի նախկին ասիստենտուհու կողմից, որը պնդել էր, որ 2014 թվականին նկարահանումների ժամանակ ոտնձգությունների է ենթարկվել Դեպարդիեի կողմից։Դեպարդիեի նկատմամբ արդեն հետաքննություն է ընթանում դերասանուհի Շարլոտ Առնուի նկատմամբ ոտնձգությունների կասկածանքով:Դերասանը հերքում է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները։Փարիզի թանգարանի ցուցասրահից հանել են Դեպարդիեի մոմե արձանը
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/34/76/347644_171:0:2902:2048_1920x0_80_0_0_7a204eee34103b439d2b930bab06c66f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, ժերար դեպարդիե, հարցաքննություն
ֆրանսիա, ժերար դեպարդիե, հարցաքննություն
Ժերար Դեպարդիեին հարցաքննում են Փարիզում, հնարավոր է` նա ձերբակալվի․ ԶԼՄ
13:39 29.04.2024 (Թարմացված է: 13:44 29.04.2024) Դերասանի դեմ բողոք են ներկայացրել երկու ֆիլի նկարահանող խմբի անդամները։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի իրավապահները դերասան Ժերար Դեպարդիեին կոմիսարիատ են կանչել սեռական ոտնձգությունների երկու մեղադրանքից հետո հարցաքննելու համար, հնարավոր է` նա ձերբակալվի։ Տեղեկությունը հայտնում է
BFMTV հեռուստաալիքը։
«Այսօր առավոտյան Ժերար Դեպարդիեին կանչել են սեռական ոտնձգությունների մեղադրանքներին պատասխանելու համար․.. Այժմ նա հարցաքննվում է Փարիզի կոմիսարիատներից մեկում», - նշում է հեռուստաալիքը։
Խոսքը երկու ֆիլմի նկարահանող խմբի անդամների ներկայացրած բողոքների մասին է։ Բողոքներից մեկը ներկայացրել է 2021 թվականին «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանումներին մասնակցած բեմադրող նկարիչը, երկրորդը` 2014-ին «Մոգը և սիամացիները» ֆիլմի նկարահանումներին մասնակցած ռեժիսորի օգնականը։
ԶԼՄ–ները փետրվարին հայտնել էին, որ 2021 թվականի ֆիլմի նկարահանումներին մասնակցած բեմադրող նկարիչը նկարահանման աշխատանքների ժամանակ սեռական բռնության և ոտնձգությունների ենթարկվելու պատճառով Դեպարդիեի դեմ բողոք է ներկայացրել դատախազություն: Մարտին BFMTV հեռուստաալիքը հայտնել էր, որ այդ բողոքի վերաբերյալ դատախազությունը հետաքննություն է սկսել Դեպարդիեի նկատմամբ:
Փետրվարի կեսերին «Ouest France» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր մեկ այլ բողոքի մասին, որը ներկայացվել էր ռեժիսորի նախկին ասիստենտուհու կողմից, որը պնդել էր, որ 2014 թվականին նկարահանումների ժամանակ ոտնձգությունների է ենթարկվել Դեպարդիեի կողմից։
Դեպարդիեի նկատմամբ արդեն հետաքննություն է ընթանում դերասանուհի Շարլոտ Առնուի նկատմամբ ոտնձգությունների կասկածանքով:
Դերասանը հերքում է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները։