00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանազատում՝ ազգային ձևով. զինվորականներն ապաշխարում են, հոգևորականները՝ առաջնորդում

© SputnikԿիրանց-Ոսկեպար ճանապարհին
Կիրանց-Ոսկեպար ճանապարհին - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2024
Բաժանորդագրվել
Առաջին հայացքից բավական տարօրինակ բաներ են կատարվում Հայաստանում, որի հյուսիս-արևելքում սկսվել են սահմանազատման աշխատանքները։
Մարդիկ բողոքում են, միջպետական ճանապարհներ ու քաղաքային փողոցներ են արգելափակում, իշխանություններին մեղադրում են հողեր հանձնելու մեջ, այնինչ, բարձրաստիճան պաշտոնյաները երևի արդեն հոգնել են կրկնելուց՝ Ադրբեջանին են վերադարձվում միայն այն տարածքները, որոնք միշտ էլ պատկանել են Ադրբեջանին, իսկ այն սահմանային սյուները, որոնց տեղադրումը խիստ անհանգստացրել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին, իրականում մեր տարածքային ամբողջականության խորհրդանիշն են։ Ինչպես ասել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը. «Բաքուն ընդունում է՝ սյունից այն կողմ Հայաստանի Հանրապետությունն է, և դրանից լավ բան գոյություն չունի»։
Չգիտեմ, արդյոք իշխանությունները գիտակցո՞ւմ են, որ որոշ հայաստանցիների գլխավոր մտահոգությունն էլ հենց սա է. եթե Հայաստանի ղեկավարությունը այսպես՝ տարածքներ վերադարձնելով է սկսել սահմանազատումը, և այդ գործընթացը համարում է խիստ դրական, բա ի՞նչ է լինելու հետո, երբ հերթը հասնի Հայաստանի այն տարածքներին, որոնք գրավել է Ադրբեջանը, և արդեն հայտարարել է, որ երբեք դուրս չի գա այնտեղից։
Սոցցանցերից մեկի օգտատերը փաստում է՝ առայժմ այդ մարզերում, օրինակ, Գեղարքունիքում, որտեղ ադրբեջանցիներն արդեն պաշտպանական կառույցներ են ստեղծել, ոգևորությամբ են դիմավորում երկրի ղեկավարին։
Մեջբերեմ. «Մեզնից յուրաքանչյուրը ամեն օր առնչվում է երկու տարբեր Հայաստանների հետ: Առաջինում պայքար է Հայրենիքի ամբողջականության, անվտանգության, հայի տեսակի, կրթության, մշակույթի, տնտեսության և այլնի համար, երկրորդում՝ փողի ու ոկրամոլության պայքար: Այս տարբերակումից հեռու չմնացինք նաև այսօր: Տավուշում պայքար է հայրենի հողի պահպանման, պայքար՝ դարպասները չբացելու ու թշնամուն ներս չթողնելու, իսկ Գավառում երջանիկ դեմքով փախլավա ու քյուֆթա են հյուրասիրում իրենց «ընտրյալին»,- նշում է գրառման հեղինակը։
Իսկ ինչո՞ւ է լռում ընդդիմություն. հարցնում են շատերը։ Չէ՞ որ աննախադեպ իրավիճակ է ստեղծվում՝ ընդդիմադիրները հիմնականում ձայն չեն հանում ու չեն միավորվում, և նրանց դերը հետզհետե ստանձնում են հոգևորականները։ Հայաստանցիներից մեկը «Ֆեյսբուքում» մանրամասնում է.
«Ընդդիմադիր դաշտն էլ մոնոլիտ չէ այս հարցում։ Կան «հող չտալու» կողմնակիցներ և կան «այո′, պետք է դելիմիտացիա, պետք է տալ տարածքները, բայց՝ փաթեթով ու միջազգային երաշխավորության ներքո» առաջարկներ։ Մի հարցում կա ընդդիմադիր բոլոր թևերում կոնսենսուս. ՔՊ-ական իշխանություններն արդեն ապացուցել են, որ չեն կարողանում սպասարկել պետական և չեն ուզում սպասարկել ազգային շահը ո′չ բանակցությունների, ո′չ էլ ռազմական եղանակով։ Ապաշնորհ իշխանությունները պիտի հեռանան, որովհետև նրանց առաջարկած նույնիսկ ամենալավ բանը չի կարող ունենալ վստահության բավարար քվե, իսկ դելիմիտացիայի պես լուրջ գործընթացը պահանջում է վստահություն իշխանությունների հանդեպ»,- փաստում է գրառման հեղինակը՝ եզրակացնելով. «Այս իրավիճակում սպասելի էր Հայ առաքելական եկեղեցու ակտիվացումը»։
Սոցցանցերը փաստում են. Երևանում՝ բողոքի ալիք, Տավուշում՝ նորանոր սահմանային սյուներ
Այն, որ բացի հոգևորականներից Տավուշում բողոքողներին մի պահ միացան զինվորականները, հեռուն գնացող հետևություններ անելու առիթ տվեց ոմանց։ Բերեմ մի օրինակ.
«Սահմանամերձ գյուղերի վրդովված բնակիչների շարքերում զինվորականների հայտնվելը ահեղ ազդանշան է, որ բարձրագույն զինվորական հրամանատարությունը հետզհետե կորցնում է վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ օպերատիվ և մարտավարական մակարդակներում»,- կարծիք է հայտնել օգտատերերից մեկը։ Սակայն երբ զինվորականներն ի վերջո հրապարակավ զղջացին արածի համար, ոմանք կատարվածը դեժավյու որակեցին, այսինքն՝ մի անգամ արդեն այս նույն տխուր պատկերը տեսել ենք։
Իսկապես տեսել ենք։ Համաձայնե′ք, շատ դժվար է մոռանալ, որ 44-օրյա պատերազմից հետո մի քանի տասնյակ բարձրաստիճան զինվորականներ պահանջեցին վարչապետի հրաժարականը, բայց դրանից ընդամենը մի քանի օր անց Գլխավոր շտաբի անդամները զգաստ ու գլխիկոր կանգնած էին այդ նույն վարչապետի առջև՝ իրենց ամոթխած տեսքով ներողություն հայցելով երկրի ղեկավարից։
Տավուշում, հայ–ադրբեջանական սահմանին տեղադրված առաջին սյունը - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2024
Սահմանազատման գործընթացի դժվար սկիզբը. առջևում խութերով լի ճանապարհն է
Անդրադառնալով Տավուշի դրվագին, օգտատերերից մեկը շարադրում է իր վարկածը. «Զինվորականների միանալը ու հետո իրենց քայլից հետ կանգնելն ընդամենը պետք է գնահատել ուժերի հաշվեկշռի տեսանկյունից: Պետք է հասկանալ, թե ինչու այդպես եղավ: Զինվորականները հաստատ չեն ուզել, ինչպես ասում են, «փչանալ»: Նրանք կարծել են, որ ուժերի հաշվեկշիռը փոխվել է, արել են իրենց քայլը և անկեղծորեն միացել Կիրանցի ճանապարհը փակած մարդկանց: Բայց հետո պարզվել է, որ իշխանությունը դեռ այնքան ուժ ունի, որ նրանց կարող է ստիպել հետ կանգնել իրենց քայլից ու հանդես գալ մեղայականով»։
Դե ինչ, մնում է համաձայնել այն օգտատիրոջ հետ, որն արձանագրում է. «Վստահության քվե։ Ահա թե ինչի դեֆիցիտն է, որը ո′չ թույլ է տալիս, որ իշխանություններն անեն իրենց պատկերացրածը, ո′չ էլ բավարար թվով մարդկանց է մոբիլիզացնում ընդդիմության շուրջ»։
Լրահոս
0