00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բռնագանձման ի՞նչ պահանջներ է ՀՀ դատախազությունը ներկայացրել Քոչարյանին և Ծառուկյանին

© Sputnik / Asatur YesayantsԱննա Վարդապետյանը ԱԺ–ում
Աննա Վարդապետյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2024
Աննա Վարդապետյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վարդապետյանը ԱԺ–ում ներկայացրել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՀ դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրան փոխկապակցված 7 անձից հօգուտ Հայաստանի պահանջում է բռնագանձել 25 միավոր անշարժ գույք։ Այս մասին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը` ներկայացնելով ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը։
Վարդապետյանը նշեց, որ բացի այդ, դատախազությունը պահանջում է, որ Քոչարյանից բռնագանձվի 5 տրասնպորտային միջոց, ավելի քան 4 մլն դոլարի ավանդ արժեթուղթ, դադարեցվի մասնակցությունը հայաստանյան ու արտասահմանյան 16 իրավաբանական անձում։
«Նաև պահանջում ենք բռնագանձել շուրջ 10 մլրդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 35 մլրդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների ու այլ ծախսված միջոցների հանրագումար»,– ասաց դատախազը։
ՀՀ դատախազությունը պահանջ է ներկայացրել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից ու նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց։
«Դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեքը` 349 մլն դրամի չափով, զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33,5 մլն դրամ»,– հայտնեց Վարդապետյանը։
Բացի այդ, դատախազությունը պահանջում է, որ Գագիկ Ծառուկյանից բռնագանձել նաև 10 անշարժ գույքի շուկայական արժեք, 39 իրավաբանական անձում բաժնեմաս ու բաժնետոմս, ավելի քան 63,3 մլրդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, 12 ֆիզիկական ու իրավաբանական անձանց տրամադրված փոխառությունների գումարի չափով ավելի քան 16,8 մլրդ դրամ ու ավելի քան 86 մլրդ 480 մլն դրամ գումար, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտների ու օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների ու այլ ելքերի հանրագումար։
Լրահոս
0