https://arm.sputniknews.ru/20240429/azarjani-anvan-mankapatanekan-marzadprvoci-shinashkhatanqnery-ksksven-2024-t-2-rd-eramsjakum-75108244.html
Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի շինաշխատանքները կսկսվեն 2024 թ. 2-րդ եռամսյակում
Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի շինաշխատանքները կսկսվեն 2024 թ. 2-րդ եռամսյակում
Sputnik Արմենիա
Կենտրոնը կզբաղեցնի 1.5 հա տարածք։ 29.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-29T10:43+0400
2024-04-29T10:43+0400
2024-04-29T10:54+0400
հայաստան
ալբերտ ազարյան
մարզադպրոց
https://cdn.am.sputniknews.ru/img/1833/48/18334811_0:47:1600:947_1920x0_80_0_0_e1118bc2a4ab0faa8f477a5793725d8c.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեում: Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։«Այն կզբաղեցնի 1.5 հա տարածք։ Կենտրոնը կունենա ժամանակակից պահանջներին համապատասխան շենքային պայմաններ: Մարզումների համար 2 դահլիճ է լինելու, սպորտային և գեղարվեստական մարմնամարզության համար մրցումային դահլիճ` նախատեսված 532 անձի համար»,– նշեց Փամբուխչյանը։Նրա խոսքով` շինարարական աշխատանքները կսկսվեն 2024թ. 2-րդ եռամսյակում, , իսկ աշխատանքները կավարտեն 2026 թվականին։Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ մարզադպրոցի կառուցումը շատ կարևոր է մայրաքաղաքի համար, և նոր շենքում պլանավորվում է անցկացնել աշխարհի առաջնությունը։«Ընդամենը 2 տարի ունենք շինարարությունն ավարտելու համար, հորդորում ենք խոշոր շինարարական ընկերություններին մասնակցել մրցույթին»,– ասաց Ավինյանը։Հիշեցնենք` ՀՀ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը դեռ 2023 թվականի մարտին հայտնել էր, որ «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում մարմնամարզության նոր մարզադպրոց կկառուցվի (տարածքը գտնվում է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ, «Դալմա» առևտրի կենտրոնի դիմաց)։ Նախարարը պարզաբանել էր, որ նման որոշման անհրաժեշտությունը ծագել է այն բանից հետո, երբ 2019թ-ին կառավարությունը որոշել է վերանորոգել Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարմնամարզության մարզադպրոցի շենքը։ Բայց ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 1960-ական թվականներին կառուցված շենքը ժամանակակից մարզադպրոցների նորմերին չի համապատասխանում և անհրաժեշտ է իրականացնել շինության վերակառուցում, ուժեղացում, սեյսմազինվածության բարձրացում, որի համար կպահանջվեն զգալի ֆինանսական միջոցներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1833/48/18334811_93:0:1513:1065_1920x0_80_0_0_5378bf081fa3f19f3c40253ed2fd8072.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալբերտ ազարյան, մարզադպրոց
հայաստան, ալբերտ ազարյան, մարզադպրոց
Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի շինաշխատանքները կսկսվեն 2024 թ. 2-րդ եռամսյակում
10:43 29.04.2024 (Թարմացված է: 10:54 29.04.2024) Կենտրոնը կզբաղեցնի 1.5 հա տարածք։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեում: Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։
«Այն կզբաղեցնի 1.5 հա տարածք։ Կենտրոնը կունենա ժամանակակից պահանջներին համապատասխան շենքային պայմաններ: Մարզումների համար 2 դահլիճ է լինելու, սպորտային և գեղարվեստական մարմնամարզության համար մրցումային դահլիճ` նախատեսված 532 անձի համար»,– նշեց Փամբուխչյանը։
Նրա խոսքով` շինարարական աշխատանքները կսկսվեն 2024թ. 2-րդ եռամսյակում, , իսկ աշխատանքները կավարտեն 2026 թվականին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ մարզադպրոցի կառուցումը շատ կարևոր է մայրաքաղաքի համար, և նոր շենքում պլանավորվում է անցկացնել աշխարհի առաջնությունը։
«Ընդամենը 2 տարի ունենք շինարարությունն ավարտելու համար, հորդորում ենք խոշոր շինարարական ընկերություններին մասնակցել մրցույթին»,– ասաց Ավինյանը։
Հիշեցնենք` ՀՀ տարածքային կառավարման նախարար
Գնել Սանոսյանը դեռ 2023 թվականի մարտին հայտնել էր, որ «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում մարմնամարզության նոր մարզադպրոց կկառուցվի (տարածքը գտնվում է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ, «Դալմա» առևտրի կենտրոնի դիմաց)։
Նախարարը պարզաբանել էր, որ նման որոշման անհրաժեշտությունը ծագել է այն բանից հետո, երբ 2019թ-ին կառավարությունը որոշել է վերանորոգել Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարմնամարզության մարզադպրոցի շենքը։ Բայց ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 1960-ական թվականներին կառուցված շենքը ժամանակակից մարզադպրոցների նորմերին չի համապատասխանում և անհրաժեշտ է իրականացնել շինության վերակառուցում, ուժեղացում, սեյսմազինվածության բարձրացում, որի համար կպահանջվեն զգալի ֆինանսական միջոցներ: