00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը

© Sputnik / Aram NersesyanПолицейские машины на акции протеста против решения о сдаче Азербайджану территорий в рамках делимитации (22 апреля 2024). Тавуш
Полицейские машины на акции протеста против решения о сдаче Азербайджану территорий в рамках делимитации (22 апреля 2024). Тавуш - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2024
Բաժանորդագրվել
ՀԺՄ–ն դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, պատկան բոլոր կառույցներին` պահանջելով քննության առարկա դարձնել կատարվածը։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է սահմանամերձ բնակավայրերի բողոքի արդարացի գործողությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ իշխանությունների կողմից կիրառվող անթույլատրելի, լրագրողի գործունեությունը խոչընդոտող բռնության այս դեպքը: Այդ մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը։
Միությունն անդրադարձել է այսօր Տավուշի մարզում բողոքի ակցիան լուսաբանող լրագրող, NewDay.am կայքի խմբագիր, լրագրող Անի Գևորգյանի և նրա հետ իր մասնագիտական աշխատանքը կատարող օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանի նկատմամբ ոստիկանության ծառայողների գործողություններին։
«Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է, և այդպիսի արարք կատարած ցանկացած անձ պետք է պատասխանատվության ենթարկվի»,– նշված է հայտարարության մեջ:
ՀԺՄ–ն դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, պատկան բոլոր կառույցներին` պահանջելով քննության առարկա դարձնել կատարվածը, իսկ Հայաստանում ժողովրդավարության իրավիճակով, մարդու իրավունքների ու խոսքի ազատության հարցերով զբաղվող տեղական ու միջազգային կազմակերպություններին կոչ է արել «հերթական անգամ աչք չփակել մամուլի, ազատ խոսքի, լրագրողի մասնագիտական աշխատանքի դեմ ուղղված խայտառակ այս գործողության վրա»։
«Ակնհայտ է, որ իշխանությունները հերթական անգամ ուժային կառույցներն օգտագործելով՝ որպես հանրությանը, պայքարի դուրս եկած քաղաքացիներին ահաբեկելու բութ գործիք, հիմա էլ թիրախավորում են լրագրողներին՝ փորձելով այդպիսով սահմանափակել Տավուշում բողոքի գործողությունների լուսաբանման գործընթացը»,– ասված է ՀԺՄ հայտարարության մեջ։
Միությունից ևս մեկ անգամ ընդգծում են` տեղի ունեցածը խոսքի ազատության և լրագրողների աշխատանքի ոտնահարման կոպտագույն դրսևորում է, որը չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության և/կամ համաձայնության։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Լրահոս
0