https://arm.sputniknews.ru/20240427/stambulum-banakcutjunnery-sharunakeluc-kievi-hrazharvec-lvondvoni-tshnshman-tak-peskvov-75078027.html
Ստամբուլում բանակցությունները շարունակելուց Կիևի հրաժարվեց Լոնդոնի ճնշման տակ. Պեսկով
Ստամբուլում բանակցությունները շարունակելուց Կիևի հրաժարվեց Լոնդոնի ճնշման տակ. Պեսկով
Sputnik Արմենիա
Կիևի հետ բանակցությունների համար որևէ նախադրյալ այս պահին չկա։ 27.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-27T14:02+0400
2024-04-27T14:02+0400
2024-08-19T15:45+0400
դմիտրի պեսկով
ուկրաինա
ստամբուլ
բանակցություն
ռուսաստան
հատուկ ռազմական գործողություն
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1b/75077769_0:211:2778:1774_1920x0_80_0_0_6c755328018ece4372a477fc27680c34.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ստամբուլում բանակցությունները շարունակելուց Կիևի հրաժարվելու պատճառները, հայտարարել է, որ դա կապված է Լոնդոնի ուղղակի ճնշման հետ:«Բոլորին քաջ հայտնի է, որ փաստաթուղթը փաստացի նախաստորագրվել է։ Եվ բոլորը նաև քաջատեղյակ են ուկրաինական կողմի այդ բանակցությունների մասնակիցների խոսքերից, թե ինչն է դարձել ուկրաինացիների՝ հետագայում դրանք շարունակելու և փաստաթղթի վրա աշխատանքն ավարտին հասցնելու մերժման պատճառը։ Դա ուղղակի ճնշում էր Լոնդոնի կողմից։ Այդ մասին հայտնել է պարոն Արախամիան։ Մնացած ամեն ինչը դատողություններ են: Առաջարկում եմ կողմնորոշվել սկզբնաղբյուրներով», - ասել է Պեսկովը լրագրողների այն հարցին, թե արդյոք 2022 թվականին Ստամբուլում կայացած գագաթնաժողովից հետո Մոսկվան Կիևին նոր պահանջներ է ներկայացրել, որոնց Ուկրաինան չի համաձայնել։ՌԴ–ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը` Կիրանցի դեպքերի մասինՊեսկովն ավելացրել է, որ այդ պատճառով Կիևի հետ բանակցությունների համար որևէ նախադրյալ այս պահին չկա, ՌԴ հատուկ գործողությունը շարունակվում է։Անցյալ տարվա նոյեմբերի վերջին Գերագույն ռադայում Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար և ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության հանձնաժողովի անդամ Դավիթ Արախամիան հայտարարեց, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող էին ավարտվել դեռ 2022 թվականի գարնանը, սակայն ուկրաինական իշխանությունները չհամաձայնեցին երկրի չեզոքությանը, Ստամբուլում ռուսական կողմի հետ բանակցություններից հետո Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ արեց Կիևին ոչինչ չստորագրել Ռուսաստանի հետ և պարզապես կռվել։ՌԴ ԶՈւ-ն կմեծացնի Ուկրաինայի լոգիստիկային ուղղված հարվածների ինտենսիվությունը․ Շոյգու
ուկրաինա
ստամբուլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1b/75077769_0:0:2732:2048_1920x0_80_0_0_393fb099207fadbfa52ee2610e92e08c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, ուկրաինա, ստամբուլ, բանակցություն, ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն
դմիտրի պեսկով, ուկրաինա, ստամբուլ, բանակցություն, ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն
Ստամբուլում բանակցությունները շարունակելուց Կիևի հրաժարվեց Լոնդոնի ճնշման տակ. Պեսկով
14:02 27.04.2024 (Թարմացված է: 15:45 19.08.2024) Կիևի հետ բանակցությունների համար որևէ նախադրյալ այս պահին չկա։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ստամբուլում բանակցությունները շարունակելուց Կիևի հրաժարվելու պատճառները, հայտարարել է, որ դա կապված է Լոնդոնի ուղղակի ճնշման հետ:
«Բոլորին քաջ հայտնի է, որ փաստաթուղթը փաստացի նախաստորագրվել է։ Եվ բոլորը նաև քաջատեղյակ են ուկրաինական կողմի այդ բանակցությունների մասնակիցների խոսքերից, թե ինչն է դարձել ուկրաինացիների՝ հետագայում դրանք շարունակելու և փաստաթղթի վրա աշխատանքն ավարտին հասցնելու մերժման պատճառը։ Դա ուղղակի ճնշում էր Լոնդոնի կողմից։ Այդ մասին հայտնել է պարոն Արախամիան։ Մնացած ամեն ինչը դատողություններ են: Առաջարկում եմ կողմնորոշվել սկզբնաղբյուրներով», - ասել է Պեսկովը լրագրողների այն հարցին, թե արդյոք 2022 թվականին Ստամբուլում կայացած գագաթնաժողովից հետո Մոսկվան Կիևին նոր պահանջներ է ներկայացրել, որոնց Ուկրաինան չի համաձայնել։
Պեսկովն ավելացրել է, որ այդ պատճառով Կիևի հետ բանակցությունների համար որևէ նախադրյալ այս պահին չկա, ՌԴ հատուկ գործողությունը շարունակվում է։
«Նախագահի դիրքորոշումը հայտնի է․.. նա վերջին անգամ ասել է այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցում: Բայց առայժմ, այս պահին, բանակցությունների համար ոչ մի նախադրյալ չկա, քանի որ բոլորին էլ հասկանալի և քաջ հայտնի է Ուկրաինայի դիրքորոշումը որևէ բանակցություն չընդունելու մասին», - ասել է Պեսկովը։
Անցյալ տարվա նոյեմբերի վերջին Գերագույն ռադայում Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար և ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության հանձնաժողովի անդամ Դավիթ Արախամիան հայտարարեց, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող էին ավարտվել դեռ 2022 թվականի գարնանը, սակայն ուկրաինական իշխանությունները չհամաձայնեցին երկրի չեզոքությանը, Ստամբուլում ռուսական կողմի հետ բանակցություններից հետո Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ արեց Կիևին ոչինչ չստորագրել Ռուսաստանի հետ և պարզապես կռվել։