00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես հայ խուզարկուները բացահայտեցին «անմեղ» հարսին և կանխեցին ամերիկացու ամուսնությունը

© Andranik GhazaryanՀայկ Գաբրիելյան
Հայկ Գաբրիելյան - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2024
Հայկ Գաբրիելյան
Բաժանորդագրվել
Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի անդամ, Gabrielyan & Partners դետեկտիվ բյուրոյի հիմնադիր–ղեկավար, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Գաբրիելյանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչով են զբաղվում մասնավոր խուզարկուները ՀՀ–ում և որ պատվերներն են հրաժարվում կատարել։
Մասնավոր դետեկտիվներին դիմելու ամենամեծ պահանջարկ ունեցող իրավիճակները ամբողջ աշխահում ամուսնական անհավատարմություններն են։ Ընդ որում, եթե Եվրոպայում դիմողները հիմնականում դավաճանված ամուսիններն են, ապա հետխորհրդային տարածքում ավելի շատ կանայք են փորձում բացահայտել իրենց ամուսինների սիրուհիներին։ Սրանք Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի տվյալներն են։
Հայաստանը ևս բացառություն չէ։ Մեր երկրում բացված առաջին մասնավոր Gabrielyan & Partners դետեկտիվ բյուրոյի հիմնադիր–ղեկավար, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Գաբրիելյանը, ով նաև այդ ասոցիացիայի անդամ է, Sputnik Արմենիային հետ զրույցում հիշում է, որ 2 տարի առաջ, երբ իրենց ընկերությունը նոր էր բացվել, առաջին հաճախորդներն իրենց հենց ընտանիքի անդամներին հետևելու հարցերով էին դիմում։
«Ամուսնական դավաճանությունների, այլ կասկածների թեմաներով, ամուսնուն հետևելու, սիրուհուն պարզելու և այլն։ Բայց մենք դա չենք իրականացնում։ Մենք բոլորին կտրականապես մերժում ենք` ասելով, որ մենք դրանով չենք զբաղվում։ ՀՀ–ում կա անձնական կյանքի գաղտնիության իրավունք։ Չի կարելի մտնել անձնական տիրույթ, դա շատ վտանգավոր տիրույթ է»,– ասում է Գաբրիելյանը` հավելելով, որ այսօր պատվերների բնույթը շատ է փոխվել։
Օրինակ` իրենց դիմում են անշարժ գույք կամ ավտոմեքենա գնելիս, հատկապես` արտերկրից։
«Ավտոմեքենաները, որ ԱՄՆ–ից գնում են, շատ հաճախ աճուրդով վաճառվելուց հետո դրանց հետքերը համացանցում վերացվում են։ Եթե փորձես տեսնել, թե այդ մեքենան ինչ վիճակում է եղել, այլևս չես գտնի։ Մենք, լինելով համաշխարհային ասոցիացիայի անդամ, որոշակի հասանելիություն ունենք այդ տվյալներին` մեր գործընկերների միջոցով։ Դիմում ենք, նրանք մեզ տալիս են համապատասխան տեղեկատվությունը»,– ասում է մեր զրուցակիցը։
Դիմում են նաև կազմակերպությունները` իրենց աշխատակիցների, գործընկեր կազմակերպությունների մասին տեղեկություններ ստանալու հարցով։
Շուրջ 2 տարվա պրակտիկ գործունեության ամենաարտառոց դեպքը, սակայն, Հայկ Գաբրիելյանը համարում է «անաղարտ կենսագրությամբ» հարսնացուի բացահայտումը, որն իրականացրել են արտասահմանյան գործընկերների հետ համատեղ ջանքերով։
«Ամերիկացի մի մեծահարուստ հաճախորդ ուզում էր ամուսնանալ և փորձում էր ճշտել իր` այլ երկրի քաղաքացի ապագա կնոջ մասին տեղեկություններ։ Այդ աղջիկը ուներ շատ անաղարտ կենսագրություն, նույնիսկ լույսի վարձը երբևէ չէր ուշացրել իր երկրում, ավտոմեքենայով խախտում չէր արել։ Ոչ մի խնդիր չուներ, այդ թվում` բանկային»,– պատմում է խուզարկուն` հավելելով, որ հենց այդ «անաղարտությունն» էլ իրենց մոտ կասկածներ է առաջացրել` ստիպելով էլ ավելի մեծացնել որոնումների շրջանակը, հատկապես, որ կնոջ մասին համացանցում միակ տեղեկությունը զբոսանավի վրա արված լուսանկարն էր, թե որտեղ` հայտնի չէր։
Արտասահմանցի գործընկերների միջոցով հաջողվել է պարզել լուսանկարի վայրը, նկարահանման ժամանակը, անգամ զբոսանավը վարձակալած անձին, որի հետ կինն այդ օրը եղել է զբոսանավի վրա։
«Դրանով կանխեցինք այդ ամուսնությունը, որովհետև պարզվեց, որ այդ աղջիկը «էլիտար ակումբի» անդամ էր, որը որոշակի ծառայություններ էր մատուցում։ Այսինքն` ամուսնությունը թիրախավորված էր։ Շահեց մեր հաճախորդը, ով առ այսօր շնորհակալ է մեր կատարած աշխատանքի համար»,– ասում է Գաբրիելյանը։
Հայաստանում մասնավոր խուզարկուի գործունեությունը օրենքով կարգավորված չէ։ Բայց ՀՀ օրենսդրությամբ սահմանված է մասնավոր հետաքննություն իրականացնելու իրավունք, հենց այդ դաշտում էլ աշխատում են հայաստանյան խուզարկուները։ Օրենքի բացակայության պատճառով մասնավոր խուզարկուի ձեռք բերած տեղեկատվությունը ՀՀ իրավապահ և դատական համակարգերում հիմք չի ընդունվում։
Հայկ Գաբրիելյանը, սակայն, հույս ունի, որ ոլորտը առաջիկայում կկարգավորվի` համապատասխան օրենքի ընդունմամբ։
Լրահոս
0