00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կայացել է երկար ժամանակվա ընթացքում առաջին հայ-կիպրական գործարար համաժողովը

© PhotoՀամաժողովի ժամանակ
Համաժողովի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2024
Համաժողովի ժամանակ
Բաժանորդագրվել
Կիպրոսի տնտեսությունը ոչ միայն ֆինանսական և իրավաբանական ծառայություններ են, այլև վերականգնվող էներգետիկայի և ՏՏ զարգացող ոլորտներ։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Հայաստանում տեղի է ունեցել երկար ժամանակվա ընթացքում առաջին հայ-կիպրական գործարար համաժողովը, որի շրջանակում Երևան են ժամանել տարբեր ոլորտների 15 ընկերությունների մենեջերներ:
Կիպրոսի առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրեն Մարիոս Ցակիսը համաժողովի բացմանը նշել է, որ Կիպրոսը հայտնի է բիզնեսին մատուցվող ֆինանսական և իրավաբանական ծառայություններով, սակայն կիպրական տնտեսությունը դրանով չի սահմանափակվում:
«Մեզ մոտ զարգանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որն ուժեղացել է նաև վերջին շրջանում Ռուսաստանից ժամանած ընկերությունների հաշվին։ Հայաստանում նույնպես այդ ոլորտը բավականին զարգացած է, ինչը համագործակցության լայն հնարավորություններ է ստեղծում», - նշել է նա։
Բացի այդ, Կիպրոսում զարգանում են «կանաչ» նախագծերը՝ ինչպես էներգետիկայի, այնպես էլ թափոնների վերամշակման ոլորտում։ Նա ավելացրել է, որ այդ նպատակների համար հանրապետությունը զգալի միջոցներ է ստանում ԵՄ-ից, և այստեղ ևս կարելի է դիտարկել համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը։
Կիպրոսի համար ավանդական զբոսաշրջության ոլորտում աշխուժությունը զգալիորեն նվազել է 2022 թվականից հետո. մինչ այդ այնտեղ ուղևորությունների առաջին տեղերից մեկում զբաղեցնում էին ռուս զբոսաշրջիկները։ Այժմ հանրապետությունը այլ շուկաներ է փնտրում։ Ցակիսը նշել է, որ Հայաստանը ևս կարող է Կիպրոսի համար հետաքրքիր ու նոր զբոսաշրջային ուղղություն դառնալ. այն գեղեցիկ բնություն ունի, իսկ բնակիչները մտածելակերպով շատ մոտ են կիպրոսցի հույներին:
© PhotoՄարիոս Ցակիս
Генеральный директор Торгово-промышленной палаты Кипра Мариос Цакис на форуме Армения – Кипр: возможности бизнеса (26 апреля 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2024
Մարիոս Ցակիս
Հայկական կողմից համաժողովին մասնակցել են ինչպես ֆինանսական, իրավաբանական, զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ, այնպես էլ մեղր, մրգային պահածոներ, գինի արտադրողներ (թեև այս ամենը կա նաև Կիպրոսում, բայց Կիպրոսի պատվիրակության գործարարները նշում են, որ սպառողներին միշտ դուր է գալիս բազմազանությունը): Հայաստանից ներկա էր նաև ինժեներական ընկերություն, որը արտադրում է էլեկտրոնիկա գազալցակայանների համար։
Համաժողովի շրջանակում տեղի են ունեցել տարբեր ոլորտների ներկայացուցիչների ավելի քան 20 գործնական հանդիպումներ:
Նշենք, որ վերջին անգամ հայ-կիպրական գործարար համաժողովն անցկացվել է Երևանում 2011 թվականին: Նման մեկ այլ համաժողով տեղի է ունեցել վերջերս՝ 2023 թվականի հոկտեմբերին, սակայն ոչ թե Հայաստանում, այլ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում։
Լրահոս
0