https://arm.sputniknews.ru/20240424/pvordzelu-enq-mer-mandati-shrjanakum-lutsum-gtnel-mipy-davit-tvonvojani-masin-74941686.html
Փորձելու ենք մեր մանդատի շրջանակում լուծում գտնել. ՄԻՊ–ը` Դավիթ Տոնոյանի մասին
Փորձելու ենք մեր մանդատի շրջանակում լուծում գտնել. ՄԻՊ–ը` Դավիթ Տոնոյանի մասին
Sputnik Արմենիա
Անահիտ Մանասյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարարի հետ զրույցի մանրամասները չներկայացրեց` նշելով, որ այն խորհրդապահական նշանակություն ունի։ 24.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-24T12:22+0400
2024-04-24T12:22+0400
2024-04-24T12:27+0400
հայաստան
դավիթ տոնոյան
անահիտ մանասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42926037_0:0:1600:901_1920x0_80_0_0_60c3c442ba6e303d67c7c55778876832.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը չի կարող միջամտել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դատավարությանը, բայց մանդատի շրջանակում ամեն ինչ անելու է նրա բարձրացրած խնդիրները լուծելու համար։ ՄԻՊ Անահիտ Մանասյանն այս մասին ասաց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` պատասխանելով լրագրողների հարցերին։Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանասյանն այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին տեսակցելու նպատակով:Մանասյանը պատրաստվում է ստացված տեղեկություններն ամբողջականացնել ու ոչ միայն հետազոտություն անցկացնել, այլև ՄԻՊ գործիքակազմով իրենց մանդատի շրջանակում խնդիրները պատշաճ հասցեավորել և փորձել դրանց լուծումներ գտնել։Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։Նույն օրը ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:Ստեփան Գալստյանը 2023 թվականի դեկտեմբերին ազատ արձակվեց 25 մլն դրամ գրավի դիմաց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42926037_139:0:1562:1067_1920x0_80_0_0_6088a5de900dfb5482f01f490181a725.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դավիթ տոնոյան, անահիտ մանասյան
հայաստան, դավիթ տոնոյան, անահիտ մանասյան
Փորձելու ենք մեր մանդատի շրջանակում լուծում գտնել. ՄԻՊ–ը` Դավիթ Տոնոյանի մասին
12:22 24.04.2024 (Թարմացված է: 12:27 24.04.2024) Անահիտ Մանասյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարարի հետ զրույցի մանրամասները չներկայացրեց` նշելով, որ այն խորհրդապահական նշանակություն ունի։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը չի կարող միջամտել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դատավարությանը, բայց մանդատի շրջանակում ամեն ինչ անելու է նրա բարձրացրած խնդիրները լուծելու համար։ ՄԻՊ Անահիտ Մանասյանն այս մասին ասաց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` պատասխանելով լրագրողների հարցերին։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Մանասյանն այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին տեսակցելու նպատակով:
«Զրույցը չեմ ներկայացնի, քանի որ խորհրդապահական նշանակություն ունի, ու ես չեմ կարող խախտել էթիկայի կանոնները։ Միայն կարող եմ ասել, որ Տոնոյանի բարձրացրած խնդիրները վերաբերել են թե՛ քրեական վարույթին առնչվող հանգամանքներին, թե՛ ազատությունից զրկելու իրավաչափությանը»,– նշեց նա։
Մանասյանը պատրաստվում է ստացված տեղեկություններն ամբողջականացնել ու ոչ միայն հետազոտություն անցկացնել, այլև ՄԻՊ գործիքակազմով իրենց մանդատի շրջանակում խնդիրները պատշաճ հասցեավորել և փորձել դրանց լուծումներ գտնել։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ
Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Նույն օրը ևեթ
Տոնոյանն ու
Գալստյանը կալանավորվեցին։
Այս գործով
մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Ստեփան Գալստյանը 2023 թվականի դեկտեմբերին
ազատ արձակվեց 25 մլն դրամ գրավի դիմաց։