00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նա ժամանել է դատական նիստի մասնակցելու. փաստաբանը` Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելու մասին

© Sputnik / StringerԼեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանում
Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանում - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2024
Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանում
Բաժանորդագրվել
Փաստաբան Հայկ Ավագյանը հայտնել է նաև, որ Նիկոլյանին դեռ 2022 թվականին մարմնական վնասվածքներ են հասցվել, ինչի առնչությամբ դատական նիստ պետք է տեղի ունենալ ապրիլի 25-ին։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի փաստաբան Հայկ Ավագյանը դիմել է ԱԱԾ–ին` իր պաշտպանյալի մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք արգելելու մասին։ Նիկոլյանն այս օրերին ՀՀ է ժամանել դատական նիստին որպես տուժող մասնակցելու համար։ Այս մասին Ավագյանը հայտնել է Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ իր մուտքն արգելված է։ Վերջինս անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանի ներսում։
«Դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին, խնդրել եմ միջոցներ ձեռնարկել։ Բացի այդ, նամակով դիմել եմ Ազգային անվտանգության ծառայությանը` պարզաբանում պահանջելու համար։ Մինչ այս պահն ԱԱԾ–ից պատասխան չունեմ, իսկ ՄԻՊ–ից տեղեկացել են, որ այցելել են նրան, զրուցել են հետը։ Վերջիններս նաև որոշակի պրոցես են սկսել իրենց լիազորությունների շրջանակում»,– նշեց փաստաբանը։
Նա պատմեց, թե ինչու է Լեո Նիկոլյանը հենց այս օրերին վերադարձել Հայաստան։ Դեռ 2022 թվականին միջադեպ է տեղի ունեցել«Աերոֆլոտ» ավիաընկերության գրասենյակում, որտեղ Նիկոլյանը մարմնական վնասվածքներ է ստացել։ Վերջինս այցելել է այնտեղ ուղեբեռի կորստի հարցով, սակայն անվտանգության աշխատակցի հետ զրույցը որոշ ժամանակ անց վերածվել է քաշքշուկի, ինչի արդյունքում էլ ձեռքի 2 ոսկոր կոտրվել է։ Տվյալ դեպքով վարույթ է նախաձեռնվել, նախաքննություն է կատարվել, պարզվել է անձը, որին մեղադրանք է ներկայացվել։ Նախաքննությունն ավարտվել է, գործն էլ ուղարկվել է դատարան, որտեղից ծանուցում է ստացվել, որ 2024 թվականի ապրիլի 25-ին, ժամը 10։00-ին պետք է դատական նիստ տեղի ունենա։
«Նա ինձ ասել էր, որ Փարիզում է, պայմանավորվեցինք, որ ժամանի Երևան, որպեսզի որպես տուժող մասնակցի դատական գործընթացին։ Բայց նրան թույլ չեն տալիս դուրս գալ օդանավակայանից։ Դատարանում տուժողի ներկայանալը պարտադիր է, քանի որ նա պետք է անձամբ ներկայացնի դեպքի մանրամասները, ցուցմունք տա իրավիճակի վերաբերյալ»,– ասաց Ավագյանը։
Նա պատրաստվում է հենց դատական նիստի ընթացքում ներկայացնել իրավիճակը ու փաստական տվյալներ, որ Նիկոլյանին թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։ Դատարանը պետք է որոշակի միջոցներ ձեռնարկի ֆրանսահայ լրագրողի հետագա մասնակցությունն ապահովելու համար։
Հիշեցնենք, որ Լեո Նիկոլյանը շեշտել է, որ իրեն պատճառ չեն հայտնել, որոշում էլ ցույց չեն տվել։ Sputnik Արմենիային նա հայտնել էր, որ մայրն է վատառողջ եղել, այդ պատճառով էլ մեկնել է Փարիզ, բայց հետո որոշել է վերադառնալ Հայաստան։ Վստահ է` ՀՀ իշխանություններին դուր չի եկել այն, որ եղել է Ոսկեպարում, շուրջ 1 ամիս տեսանյութեր է պատրաստել։ Համոզված է սա քաղաքական հարց է։
Լրահոս
0