https://arm.sputniknews.ru/20240424/inchu-qaghaqaget-suren-petrvosjann-azat-chi-ardzakvel-mipi-parzabanumy-74940018.html
Ինչու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ չի արձակվել. ՄԻՊ–ի պարզաբանումը
Ինչու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ չի արձակվել. ՄԻՊ–ի պարզաբանումը
Sputnik Արմենիա
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն արձանագրել են քաղաքագետի բարձրաձայնած բոլոր խնդիրները։ 24.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-24T12:07+0400
2024-04-24T12:07+0400
2024-04-24T12:20+0400
հայաստան
անահիտ մանասյան
սուրեն պետրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/18/74937566_0:47:1601:947_1920x0_80_0_0_66636f760b25145cbc1e30b41700b31c.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, որը Տավուշում բերման է ենթարկվել ու տեղափոխվել Երևան։ Տեղեկությունը հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պատասխանելով լրագրողների հարցերին։Երեկ տեղեկացրել էինք, որ Տավուշում ոստիկանները սկսել են բերման ենթարկել «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության անդամներին։ Բերման են ենթարկվել քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, նաև շարժման անդամ Միքայել Մարտիրոսյանը։Ավանեսյանը նշեց, որ Սուրեն Պետրոսյանի բարձրաձայնած բոլոր խնդիրներն արձանագրել են։ ՄԻՊ–ն իր աշխատակիցներին հանձնարարել է, որ ՁՊՎ–ում պահման ժամկետը լրանելուց հետո նորից այցելեն նրան, որպեսզի կարողանան երաշխավորել պատշաճ ազատ արձակումը։Մանասյանը տեղեկացրեց, որ ՄԻՊ–ի արագ արձագանքման խումբն այս պահին էլ Տավուշում է ու իրականացնում է քաղաքացիների իրավունքների պաշտպանություն։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/18/74937566_29:0:1453:1068_1920x0_80_0_0_420f48752762fee84f09e2aeae6375db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անահիտ մանասյան, սուրեն պետրոսյան
հայաստան, անահիտ մանասյան, սուրեն պետրոսյան
Ինչու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ չի արձակվել. ՄԻՊ–ի պարզաբանումը
12:07 24.04.2024 (Թարմացված է: 12:20 24.04.2024) Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն արձանագրել են քաղաքագետի բարձրաձայնած բոլոր խնդիրները։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, որը Տավուշում բերման է ենթարկվել ու տեղափոխվել Երևան։ Տեղեկությունը հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պատասխանելով լրագրողների հարցերին։
Երեկ
տեղեկացրել էինք, որ Տավուշում ոստիկանները սկսել են բերման ենթարկել «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության անդամներին։ Բերման են ենթարկվել քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ
Միհրան Մախսուդյանը, նաև շարժման անդամ Միքայել Մարտիրոսյանը։
Ավանեսյանը նշեց, որ Սուրեն Պետրոսյանի բարձրաձայնած բոլոր խնդիրներն արձանագրել են։ ՄԻՊ–ն իր աշխատակիցներին հանձնարարել է, որ ՁՊՎ–ում պահման ժամկետը լրանելուց հետո նորից այցելեն նրան, որպեսզի կարողանան երաշխավորել պատշաճ ազատ արձակումը։
«Բոլորն ազատ են արձակվել, բացի Սուրեն Պետրոսյանից, քանի որ նրա նկատմամբ կա քրեական հանցակազմի մասին տեղեկություն։ Նա ձերբակալվել է քրեական գործի շրջանակում»,– ասաց ՄԻՊ–ը։
Մանասյանը տեղեկացրեց, որ ՄԻՊ–ի արագ արձագանքման խումբն այս պահին էլ Տավուշում է ու իրականացնում է քաղաքացիների իրավունքների պաշտպանություն։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից
բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։