00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե չսթափվենք, կբռնենք գաղթի ճամփան. Բերդի հոգևոր հովիվը տավուշցիների կողքին է

© Sputnik / Petros LagesyanՏեր Արամ քահանա Միրզոյան
Տեր Արամ քահանա Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2024
Տեր Արամ քահանա Միրզոյան
Բաժանորդագրվել
Հոգևորականի խոսքով` հայ ազգի նվիրյալները պետք է ոտքի կանգնեն ու նոր հաղթական պատմություն կերտեն։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Եթե Արցախը կորցնելուց հետո էլ հայ ժողովուրդը չսթափվի, չհասկանա, որ թշնամին կանգ չի առնելու, քանի այս հողի վրա հայ կա, վերջը լինելու է գաղթի ճանապարհ բռնելը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, որն այս օրերին ակցիաներ անող տավուշցիների կողքին է։
«Երկու տարբերակ կա` կա՛մ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կա՛մ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում։ Իսկ մենք արդեն շատ դառը փորձ ունենք։ Հնարավոր չէ էս լեռների մեջ այսպիսի թուլություն ցուցաբերես ու փորձես գոյատևել։ Այստեղ ուժեղ մարդկանց տեղ է»,–ասաց քահանան։
Նա վստահ է, որ հայ ժողովուրդը պետք է այդ ուժն իր մեջ գտնի համախմբվելու հայրենիքը պաշտպանելու ճանապարհին։
«Մեր հայրենիքն այնքան է փոքրացել, մի սրտի չափ է դարձել։ Որտեղից էլ խոցեն, հարվածը մահացու է։ Այնպես չէ, որ սա կիրանցու կամ ոսկեպարցու սահմանն է, սա ողջ հայության սահմանն է, և բոլորը հավասարապես պետք է պատասխանատվություն կրեն»,–ասաց Տեր Արամը։
Նա ցավով նշեց, որ հայ ժողովրդին ինչ–որ բան պակասում է վճռական պահին համախմբվելու համար
Հոգևորականի խոսքով` հայ ազգի նվիրյալները պետք է ոտքի կանգնեն ու նոր հաղթական պատմություն կերտեն։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Լրահոս
0