00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Օհանյանը` Տավուշի մասին

© Sputnik / Marianna PaytyanՍեյրան Օհանյանը Տավուշում
Սեյրան Օհանյանը Տավուշում - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2024
Սեյրան Օհանյանը Տավուշում
Բաժանորդագրվել
Սեյրան Օհանյանի խոսքով` ՀՀ իշխանության իրականացրած միակողմանի հանձնումն ապօրինի գործողություն է և հակասում է սահմանազատման ու սահմանագծման ընթացակարգերին։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզում սահմանազատում իրականացնելու համար անհրաժեշտ էր սկզբունքներ համաձայնեցնել, ինչը չի արել ՀՀ իշխանությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, որն այս պահին Տավուշի մարզում է։
Նա վստահ է` այսօրվա իշխանությունների կողմից իրականացվող միակողմանի հանձնումն ապօրինի գործողություն է, որը հակասում է միջազգային առաջատար փորձին, սահմանազատման և սահմանագծման ընթացակարգերին։
Օհանյանը շեշտեց, որ ժողովրդի ընդվզումն էլ նրանց սահմանադրական իրավունքն է, և Տավուշում իրականացվող միջոցառումները միայն Կիրանցի, Ոսկեպարի խնդիրը չեն, այլ ամբողջ Հայաստանի։
«Այսօրվա միակողմանի զիջումներն Ադրբեջանի կողմից սահմանագծման գործընթաց է` ՀՀ իշխանությունների, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի ձեռքով։ Խախտվում են սահմանագծման և սահմանազատման ընթացակարգերը։ Ստացվում է, որ 2 հարևան կամ թշնամի պետությունները պետք է կամարտահայտությամբ գային այն եզրակացության, որ այսուհետև փորձելու են ապրել խաղաղ համակեցությամբ, ինչպես նաև օրինական սահմանազատում և սահմանագծում իրականացնեն։ Նման համաձայնագիր չկա, ավելին` համաձայնեցված չեն նաև այն սկզբունքները, որոնցով պետք է սահմանազատում անել։ Ապագա սահմանը չի կարող լինել ապագա սադրանքների, ոտնձգությունների հիմք»,– ասաց Օհանյանը։
Ըստ նրա` եթե պետք է սահմաններից հեռանալու քայլեր արվեն, ապա առաջինն Ադրբեջանը պետք է հեռանա, քանի որ վերջին տարիներին ինքն է մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ միակողմանի սահմանազատման պատճառով խնդիր է առաջանում նաև գյուղերի բնակիչների իրավունքների առումով` տների, արոտավայրերի, ջրաղբյուրների, էլեկտրաէներգիայի և այլն։ Քաղաքական գործիչը շեշտեց` այս ամենը պետք է բանակցությունների հիմք հանդիսանա, որի ընթացքում մանրակրկիտ կուսումնասիրություններ պետք է արվեն, ինչից հետո միայն որոշումներ կայացվեն։
«Նշվում է Տավուշում սահմանազատման աշխատանքների ավարտի ամսաթիվը` մայիսի 15–ը, բայց կան բազմաթիվ կետեր, որոնց շուրջ 2 երկրներն էլ պետք է պայմանավորվեն ինչպես կոմունիկացիաների մասով, այնպես էլ սահմանային բնակիչների իրավունքների պահպանման համատեքստում։ Գործընթացը կարող է տևել ոչ թե 1 կամ 2 ամիս, այլ 5 ամիս։ Տավուշում դիրքային զիջումները բերելու են նոր խնդիրների և առավելություններ են տալու Ադրբեջանին։ Այս ճանապարհը նաև միջպետական է և Հայաստանը կապում է Վրաստանի, Ռուսաստանի հետ»,– ասաց Օհանյանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Լրահոս
0