https://arm.sputniknews.ru/20240424/ete-hhn-durs-ga-hapk-ic-uzheri-havasarakshrutjuny-karvogh-e-pvokhvel-tasmagambetvov-74926203.html
Եթե ՀՀ–ն դուրս գա ՀԱՊԿ-ից, ուժերի հավասարակշռությունը կարող է փոխվել․ Տասմագամբետով
Եթե ՀՀ–ն դուրս գա ՀԱՊԿ-ից, ուժերի հավասարակշռությունը կարող է փոխվել․ Տասմագամբետով
Sputnik Արմենիա
Կազմակերպության գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները պահպանվում են: 24.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-24T10:11+0400
2024-04-24T10:11+0400
2024-04-24T10:16+0400
հայաստան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/08/68362872_0:0:3072:1728_1920x0_80_0_0_56c1b461684b0fe200dff351740d0316.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Եթե ՀՀ–ն դուրս գա ՀԱՊԿ-ից, Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը կարող է փոխվել, սակայն այդ դեպքում կգործեն տարածաշրջանային անվտանգության այն գործոնները, որոնց ազդեցությունը հիմա բավականին դժվար է կանխատեսել և հաշվարկել։ Այս մասին «Իզվեստիային» տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ հղում անելով քարտուղարության վերլուծությանը։Տասմագամբետովը նշել է, որ սրընթաց փոփոխվող աշխարհում ինքնիշխանությունը հավելյալ արժեք է ձեռք բերում և դառնում արդյունավետ դաշնակցության առանցքային չափանիշներից մեկը: Նրա կարծիքով՝ այս տեսանկյունից ՀԱՊԿ-ն այն միավորումն է, որտեղ այդ գործոնը հաշվի է առնվում ամբողջությամբ։«Այն, ինչ մենք անվանում ենք մեղմ դաշնակցություն, նկատի ունենք առաջին հերթին այսպես կոչված կոշտ դաշինքային կարգապահության բացակայությունը, դա մեր կազմակերպության ուժեղ կողմն է։ Եվ ՀԱՊԿ անդամ երկրները հաշվի են առնում դա՝ կառուցելով իրենց քաղաքականությունը ազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման ոլորտում»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։Նա հիշեցրել է, որ Հայաստանը սահմանափակել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին, սակայն փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, կազմակերպության օրակարգի շուրջ աշխատանքները շարունակվում են: Տասմագամբետովը հավելել է, որ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները պահպանվում են կազմակերպության կանոնադրական նպատակներին և սկզբունքներին համապատասխան:ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ եվրասիական ինտեգրացիոն կառույցների նկատմամբ Արևմուտքի քաղաքականությունն անդրադառնում է և՛ կազմակերպության, և՛ մասամբ դաշնակիցների վրա: Միևնույն ժամանակ ՀԱՊԿ-ի 30-ամյա փորձը ցույց է տալիս կազմակերպության կայունության բարձր աստիճանը: Նրա խոսքով՝ անդամ պետություններն արտաքին խաղացողների հետ փոխգործակցությամբ բազմավեկտոր քաղաքականություն են վարում, ինչը մնում է նրանց ինքնիշխան իրավունքը։«Համապատասխանաբար, Երևանի ընտրությունը՝ մնալ ՀԱՊԿ-ի կազմում կամ լքել կազմակերպությունը, նույնպես կլինի այդ անկախ պետության ինքնիշխան որոշումը։ Այլ հարց է, թե ինչպես է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը գնահատում ազգային անվտանգության այն սպառնալիքներն ու ռիսկերը, որոնց բախվում է երկիրը», – նշել է նա։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի իրականացվել 2021 և 2022 թթ․ իրադարձությունների ժամանակ (խոսքը վերաբերում է Ադրբեջանի կողմից ագրեսիայի գործողություններին. խմբ.), և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ՀՀ–ն ինքը դեռ չի գծել իր սահմանները. Լավրովը՝ ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/08/68362872_87:0:2818:2048_1920x0_80_0_0_2f5027de5f886f725534f5502b76d0bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
Եթե ՀՀ–ն դուրս գա ՀԱՊԿ-ից, ուժերի հավասարակշռությունը կարող է փոխվել․ Տասմագամբետով
10:11 24.04.2024 (Թարմացված է: 10:16 24.04.2024) Կազմակերպության գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները պահպանվում են:
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Եթե ՀՀ–ն դուրս գա ՀԱՊԿ-ից, Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը կարող է փոխվել, սակայն այդ դեպքում կգործեն տարածաշրջանային անվտանգության այն գործոնները, որոնց ազդեցությունը հիմա բավականին դժվար է կանխատեսել և հաշվարկել։ Այս մասին
«Իզվեստիային» տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ հղում անելով քարտուղարության վերլուծությանը։
«Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը քննարկելիս, որը, հուսով եմ, հիպոթետիկ է, պետք է հաշվի առնել ռեսուրսային բազան և կողմերի իրական հնարավորությունները, ուստի այս հարցը, թեկուզ այս պահին և չի կարող դասվել խիստ արդիական հարցերի շարքը, վերլուծություն է պահանջում», – հայտարարել է նա:
Տասմագամբետովը նշել է, որ սրընթաց փոփոխվող աշխարհում ինքնիշխանությունը հավելյալ արժեք է ձեռք բերում և դառնում արդյունավետ դաշնակցության առանցքային չափանիշներից մեկը: Նրա կարծիքով՝ այս տեսանկյունից ՀԱՊԿ-ն այն միավորումն է, որտեղ այդ գործոնը հաշվի է առնվում ամբողջությամբ։
«Այն, ինչ մենք անվանում ենք մեղմ դաշնակցություն, նկատի ունենք առաջին հերթին այսպես կոչված կոշտ դաշինքային կարգապահության բացակայությունը, դա մեր կազմակերպության ուժեղ կողմն է։ Եվ ՀԱՊԿ անդամ երկրները հաշվի են առնում դա՝ կառուցելով իրենց քաղաքականությունը ազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման ոլորտում»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանը սահմանափակել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին, սակայն փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, կազմակերպության օրակարգի շուրջ աշխատանքները շարունակվում են: Տասմագամբետովը հավելել է, որ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները պահպանվում են կազմակերպության կանոնադրական նպատակներին և սկզբունքներին համապատասխան:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ եվրասիական ինտեգրացիոն կառույցների նկատմամբ Արևմուտքի քաղաքականությունն անդրադառնում է և՛ կազմակերպության, և՛ մասամբ դաշնակիցների վրա: Միևնույն ժամանակ ՀԱՊԿ-ի 30-ամյա փորձը ցույց է տալիս կազմակերպության կայունության բարձր աստիճանը: Նրա խոսքով՝ անդամ պետություններն արտաքին խաղացողների հետ փոխգործակցությամբ բազմավեկտոր քաղաքականություն են վարում, ինչը մնում է նրանց ինքնիշխան իրավունքը։
«Համապատասխանաբար, Երևանի ընտրությունը՝ մնալ ՀԱՊԿ-ի կազմում կամ լքել կազմակերպությունը, նույնպես կլինի այդ անկախ պետության ինքնիշխան որոշումը։ Այլ հարց է, թե ինչպես է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը գնահատում ազգային անվտանգության այն սպառնալիքներն ու ռիսկերը, որոնց բախվում է երկիրը», – նշել է նա։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի իրականացվել 2021 և 2022 թթ․ իրադարձությունների ժամանակ (խոսքը վերաբերում է Ադրբեջանի կողմից ագրեսիայի գործողություններին. խմբ.), և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։