00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժխտելով ցեղասպանությունը` ՔՊ–ն շարունակում է թուրք-ադրբեջանական քաղաքականությունը. ՀՅԴ

© Sputnik / Asatur YesayantsՀՅԴ գրասենյակը Երևանում
ՀՅԴ գրասենյակը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2024
ՀՅԴ գրասենյակը Երևանում
Բաժանորդագրվել
Շեշտվում է, որ հայ ժողովուրդը վճռականորեն տեր է իր արդար իրավունքներին, և Հայաստանի որևէ իշխանություն իրավասու չէ հրաժարվելու այդ իրավունքներից։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՔՊ-ական իշխանության դրսևորած Հայոց ցեղասպանության ժխտողական կեցվածքը հետևողական շարունակությունն է թուրք-ադրբեջանական պարտադրանքներին տեղի տալու որդեգրված քաղաքականության: ՀՅԴ Բյուրոն է նման հայտարարություն տարածել։
Նշենք, որ ապրիլի 15-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության 1,5 մլն հայ նահատակների անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն։ Անդրանիկ Քոչարյանը նաև ընդգծել էր, որ այդ հաշվարկը պետք է արվի, որովհետև գուցե 1,5 մլն չէ, այլ ավելի շատ կամ ավելի քիչ է զոհերի թիվը։
ՀՅԴ Բյուրոյի հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները։
«Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ օրերս արվեցին հայտարարություններ, որոնք մինչև այսօր առաջ են քաշվել պաշտոնական Անկարայի կողմից և բացառապես թուրքական թեզեր են: ՔՊ-ական իշխանության այս դիրքորոշումը Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելուն միտված անհանդուրժելի քայլ է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ երկրի քաղաքական առաջին դեմքը սեփական ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ Եղեռն, փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից, որը հաստատված է հայ և օտարազգի պատմաբանների ու ցեղասպանագետների կողմից և ընդունվել ու դատապարտվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի, մի շարք այլ միջազգային ատյանների, բազմաթիվ երկրների, այդ թվում՝ գերտերությունների խորհրդարանների ու կառավարությունների և պետությունների ղեկավարների կողմից: Ըստ ՀՅԴ–ի ` նույն համատեքստում փորձ է արվում իրար հակադրել պատմական ու իրական Հայաստանը, անցյալն ու ներկան, հայրենիքն ու պետությունը։
«Իբր Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը միտված, խաղաղության հասնելու ՀՀ ներկա իշխանությունների այս վարքագիծը ոչ միայն չի նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, այլ վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը, ինչը հակասում է միջազգային իրավունքին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ հայ ժողովուրդը վճռականորեն տեր է իր արդար իրավունքներին, և Հայաստանի որևէ իշխանություն իրավասու չէ հրաժարվելու այդ իրավունքներից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 10–ին ԱԺ–ում ասաց, որ պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ առաջնորդելու է դեպի ցեղասպանության թակարդը, որտեղ հայտնվելով՝ մենք փրկչի և հովանավորի կարիք ենք ունենալու։
«Որպես ՀՀ վարչապետ՝ ինձ պարտավոր եմ համարում արձանագրել և բարձրաձայնել՝ մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկման գործի վրա»,- ասաց Փաշինյանը։
Վստահ է, որ պետք է արձանագրել նաև՝ պատմական Հայաստանին երբևէ վերադառնալու անհնարինությունը։
Լրահոս
0