00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական շարժական լաբորատորիան կօգնի ավելի լավ ուսումնասիրել ՀՀ–ի լեռնային ճանապարհները

© Sputnik / Aram GareginyanՇարժական լաբորատորիա
Շարժական լաբորատորիա - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2024
Շարժական լաբորատորիա
Բաժանորդագրվել
Շարժական լաբորատորիայի միջոցով հայ գիտնականներն ուզում են ստուգել ճանապարհների բոլոր փոսերն ու ճաքերը և հասկանալ, թե որտեղ են դրանց առաջացման ռիսկերն ավելի բարձր: Ճշգրիտ «ախտորոշումը» կօգնի ճիշտ տեղադրել ճանապարհային նշանները կամ վերակառուցել խնդրահարույց հատվածերը:
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանի Ճարտարապետաշինարարական համալսարանը ավտոճանապարհների ուսումնասիրության համար շարժական լաբորատորիա է ձեռք բերել:
Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարությունյանը, լաբորատոր սարքավորումներով լի ֆուրգոնը գնել են Գիտության պետական կոմիտեի դրամաշնորհով՝ բուհերի և գիտական ինստիտուտների լաբորատոր հագեցվածության ծրագրի շրջանակում։
© Sputnik / Aram GareginyanՇարժական լաբորատորիա
Передвижная лаборатория для анализа автомобильных дорог, созданная на предрпятии Росдортех - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2024
Շարժական լաբորատորիա
Ռուսական «Ռոսդորտեխ» ընկերության հավաքած (արտասահմանյան սենսորների օգտագործմամբ) շարժական լաբորատորիան կօգնի ստուգել ճանապարհների որակի և անվտանգության հիմնական ցուցանիշները (անիվների շփումը ճանապարհի ծածկույթին, ճանապարհի հարթությունը, շրջադարձերի անկյունները, վերելքների և վայրէջքների թեքությունը և այլն):
Համալսարանի մասնագետներն արդեն եղել են Սարատովի «Ռոսդորտեխ» ձեռնարկությունում, ծանոթացել մեքենա-լաբորատորիայի աշխատանքին: Հիմա ցանկանում են դրանով անցնել Հայաստանի բոլոր ճանապարհներով՝ միջպետական, հանրապետական և տեղական նշանակության՝ 7 534 կմ ընդհանուր երկարությամբ։ Գիտնականների նպատակն է բացահայտել խնդրահարույց տարածքները (կտրուկ վերելքներ, վայրէջքներ կամ անկյուններ, ասֆալտի ճաքեր և այլն) և անվտանգության բարձրացման միջոցառումներ առաջարկել:
Դրա հետ մեկտեղ նախատեսվում է շարունակել ճանապարհածածկին ավտոմեքենայի անիվների կառչման (կպչունության) գործակիցը չափող սարքի փորձարկումները, որը վերջերս մշակել են Հարությունյանն ու նրա գործընկեր Կարո Մոսիկյանը։ Այս սարքի և ավտոլաբորատորիայի օգնությամբ ստացված պարամետրերը կհամեմատվեն, իսկ ռուս գործընկերների հետ փորձի փոխանակում կիրականացվի:

Գիտությունն ընդդեմ ճանապարհատրանսպորտային պատահարների

Պարզապես սարքերին հետևելն ու դրանց ցուցմունքներն արձանագրելը բավարար չէ։ «Դրանք պետք է փոխադրել մաթեմատիկական լեզվի և վերլուծել»,– ասում է համալսարանի դասախոս Կարո Մոսիկյանը: Ինչպես անվտանգ անցնել լեռնային ճանապարհի ոլորաններով, ինչ անել, որ մեքենան մի կողմ չքաշի. թվում է, թե այս ամենը գիտի Հայաստանի յուրաքանչյուր քիչ թե շատ փորձառու վարորդ: Բայց մինչ օրս չի ուսումնասիրվել, թե ինչպես են, օրինակ, լեռնային ոլորաններում (թեքության վրա) բազմակի արգելակումները քայքայում ճանապարհային ծածկույթը, թե մաշված ասֆալտի վրա ինչպես կարող են տատանվել մեքենայի կառավարվող անիվները, և ինչպես կարող է դրա պատճառով մեքենայի ծանրության կենտրոնը շեղվել (ինչի հետևանքով էլ մեքենան կարող է մի կողմ քաշել):
«Այս հարցերի վերաբերյալ մեր հիմնական տեխնիկական գրականությունը խորհրդային և ռուսական է։ Հասկանալի է, որ լեռնային ճանապարհների հարցերը Ռուսաստանի համար այնքան էլ արդիական չեն, ուստի դրանք խորապես չեն ուսումնասիրվել։ Մեզ համար հարցն ավելի արդիական է, մենք էլ կուսումնասիրենք»,-պարզաբանում է Մոսիկյանը։
Ճանապարհների վիճակի և ավտոմեքենաների «վարքի» մասին տվյալներից գիտնականները կփորձեն դուրս բերել օրինաչափությունները և հաշվարկել, թե ինչպես է մեքենայի ընթացքը փոխվում (մակերևույթի հետ շփումը, արգելակման հեռավորությունը և այլն) վերելքների և վայրէջքների ժամանակ: Եթե հաջողվի, ապա ճանապարհներին հնարավոր կլինի ավելի ճշգրիտ տեղադրել նախազգուշացնող նշանները, այդ թվում՝ վազանցի արգելքները կամ արագության սահմանափակումները: Հնարավոր կլինի նաև առաջարկներ կազմել խնդրահարույց հատվածների վերակառուցման մասին (այն մասերում, որտեղ դա իրատեսական է):
© Sputnik / Aram GareginyanՎալերիկ Հարությունյանը և Կարո Մոսիկյանը
Преподаватели Национального Университета архитектуры и строительства Армении Валерик Арутюнян (слева) и Каро Мосикян - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2024
Վալերիկ Հարությունյանը և Կարո Մոսիկյանը
«Տարիներ շարունակ դրանք տեղադրվել են մասնագետների դիտարկումների հիման վրա, առանց սարքավորումների»,– նշում է Վալերիկ Հարությունյանը։ Նրան` որպես ոլորտի մասնագետի, հաճախ են հրավիրել ճանապարհների աուդիտի՝ դրանց վերանորոգումից հետո, այդ թվում՝ արտասահմանյան վարկային ծրագրերով։ Իհարկե, փորձառու մասնագետի աչքը բավական ճշգրիտ սարքավորում է, բայց ամեն դեպքում, նրա խոսքով, ավելի լավ է, երբ այն լրացնում է նոր տեխնիկան։

Ինչպե՞ս կրճատել վթարների ու մահացության թիվը

Իհարկե, վթարներից շատերը տեղի են ունենում արագությունը գերազանցող, կտրուկ մանևրներ և վտանգավոր վազանցներ կատարող «ջիգիթների» պատճառով, իսկ վթարների հետևանքներն ավելի ծանր են լինում այն պատճառով, որ բազմաթիվ վարորդներ և ուղևորներ ամրագոտիները չեն կապում։
«Բայց վթարների մի մասը կարող է պայմանավորված լինել ճանապարհների վիճակով, և որքան արագ այդ հարցը լուծվի, այնքան լավ»,– ասում է Հարությունյանը։
Ուստի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ
ճանապարհների անվտանգության հետ կապված բոլոր ուսումնասիրությունները անհապաղ ներդրվեն գործնականում։
Այդ նպատակով համալսարանում ստեղծվում է գիտական կենտրոն, իսկ նախարարության (մասնավորապես փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի) հետ քննարկվում է ճանապարհաշինարարական նորմերի մեջ այդպիսի դիտարկում մտցնելու անհրաժեշտությունը, որպեսզի առանց դրանց նոր ճանապարհը շահագործման չհանձնվի։
«Եթե մեր երկիրն իր առջև նպատակ է դրել մինչև 2030 թվականը կրկնակի կրճատել ՃՏՊ-ների հետևանքով մահանալու դեպքերը, այլ կերպ ուղղակի չի կարելի»,-ընդգծում է Հարությունյանը:

Հաջորդը «խելացի» լուսացույցներն են

Նոր կենտրոնում ցանկանում են ավելի մանրամասն ուսումնասիրել ճանապարհային երթևեկության ադապտիվ կառավարման համակարգերը, որոնց դեպքում «խելացի» լուսացույցները փոխում են կանաչ կամ կարմիր գույնի ժամանակը՝ կախված խցանումներից (օրինակ՝ ինչո՞ւ պիտի գիշերը դատարկ փողոցներում կարմիր լույսը վառվի այնքան, որքան ցերեկը)։
Այս հարցերը քննարկվել են նաև կառավարության վերջին նիստերից մեկում։ Իհարկե, անհնար է ձեռքով հաշվարկել տվյալների այնպիսի հսկայական զանգված, ինչպիսին է հարյուրհազարավոր մեքենաների տեղաշարժը միլիոնանոց քաղաքում։ Առանց արհեստական բանականության այստեղ գլուխ չես հանի, և նման մշակումներ արդեն իրականացնում է մայրաքաղաքում լուսացույցների ցանցը կառավարող հայկական ընկերությունը։
Երբ հնարավորություն լինի, համալսարանը նույնպես ցանկանում է նման ծրագրային համալիրներ տեղադրել՝ արհեստական բանականությամբ։ Արդեն հիմա իր ֆակուլտետի ասպիրանտներից մեկին Հարությունյանը հանձնարարել է այդ ուղղությամբ ուսումնասիրություններ սկսել։
Լրահոս
0