00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, նա հիվանդանոցում է

© Sputnik / Aram Nersesyan Միհրան Մախսուդյան
Միհրան Մախսուդյան - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2024
Բաժանորդագրվել
Պահեստազորի գնդապետը վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին բերման են ենթարկել առանձնակի բիրտ ուժի կիրառմամբ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Դաժան ձևով են վարվել, այս պահին ինքը գտնվում է հիվանդանոցում»,- ասաց սրբազանը։
Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հայտնել էր, որ Այրում-Բագրատաշեն ճանապարհին բողոքի ակցիա իրականացնելիս բերման ենթարկված Միհրան Մախսուդյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։
Սրբազանը նշեց, որ առհասարակ ոստիկաններն անհամաչափ ուժ էին կիրառում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ։ Ինչ վերաբերում է իրեն բերման ենթարկելու մասին լուրերին՝ սրբազանն ասաց՝ ներքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Հակոբյանը մի պահ մոլորվեց, սակայն հաջողվեց նրան դարձի բերել։
«Մոլորվեց մի պահ, շփոթվեց, մենք էլ իրեն ճիշտ ճանապարհի վրա բերեցինք»,- ասաց թեմի առաջնորդը։
Նշենք, որ քիչ առաջ բերման ենթարկվածների մի մասին ազատ արձակեցին։ Բերման ենթարկվածների թվում էր նաև Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը, որը նույնպես րոպեներ առաջ ազատ արձակվեց։
Տեղում գտնվող «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունք է տեղափոխվել 10 մարդ, որոնց մի մասին արդեն ազատ են արձակել։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Լրահոս
0