https://arm.sputniknews.ru/20240423/hanrapetutjan-hraparakic-meknarkec-jahervov-erty-74906682.html
Հանրապետության հրապարակից մեկնարկեց ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց ջահերով երթը
Sputnik Արմենիա
Ավանդական դարձած երթն այս տարի անցկացվում է «Զա՛րկ, երբ հալածում են քեզ» խորագրով։ 23.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-23T20:39+0400
2024-04-23T20:39+0400
2024-04-23T21:33+0400
ջահերով երթ
երևան
հայոց ցեղասպանություն
ծիծեռնակաբերդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/17/74907123_0:0:1600:900_1920x0_80_0_0_bc59796301b65553a51b6f1d586d1a76.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ջահերով երթը միայն հիշատակի և սգո երթ չէ, այլև պայքարի, պահանջատիրության և արժանապատվության երթ։ Քիչ առաջ Հանրապետության հրապարակից մեկնարկեց ավանդական դարձած ջահերով երթը, որն այս տարի «Զա՛րկ, երբ հալածում են քեզ» խորագրով է։Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը երթը կազմակերպում է ամեն տարի 1999 թվականից ի վեր։Նշենք, որ այս տարի ջահերով երթին մասնակցում են նախկին և ներկա քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ Տիրան Խաչատրյանը, պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը և այլք։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ այսօր երկրում կատարվող իրադարձություններին։ Մասնավորաբար, նրա խոսքով՝ Տավուշում կան մարդիկ, որ կարող են առաջնորդել շարժումը․ չի բացառում, որ հոգևորականները ևս կարող են առաջնորդել։ Ինչ վերաբերում է սահմանազատումը Տավուշից սկսելու իշխանության որոշմանը, ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ դա կոպիտ սխալ է։Երթի մեկնարկից առաջ ավանդաբար դաշնակցական երիտասարդները վառեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները։Երթը կընթանա սովորական երթուղով՝ Ամիրյան փողոցով և Մաշտոցի պողոտայով դեպի Օպերա, իսկ այնտեղից Բաղրամյան պողոտայով և Կիևյան փողոցով՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
երևան
ծիծեռնակաբերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ջահերով երթի մեկնարկից առաջ Երևանի Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներն այրեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները
Sputnik Արմենիա
Ջահերով երթի մեկնարկից առաջ Երևանի Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներն այրեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները
2024-04-23T20:39+0400
true
PT0M45S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/17/74907123_200:0:1400:900_1920x0_80_0_0_9650dd3baa2feb07b78bc74569af0bac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջահերով երթ, երևան, հայոց ցեղասպանություն, ծիծեռնակաբերդ, видео
ջահերով երթ, երևան, հայոց ցեղասպանություն, ծիծեռնակաբերդ, видео
Հանրապետության հրապարակից մեկնարկեց ջահերով երթը
20:39 23.04.2024 (Թարմացված է: 21:33 23.04.2024) Ավանդական դարձած երթն այս տարի անցկացվում է «Զա՛րկ, երբ հալածում են քեզ» խորագրով։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ջահերով երթը միայն հիշատակի և սգո երթ չէ, այլև պայքարի, պահանջատիրության և արժանապատվության երթ։ Քիչ առաջ Հանրապետության հրապարակից մեկնարկեց ավանդական դարձած ջահերով երթը, որն այս տարի «Զա՛րկ, երբ հալածում են քեզ» խորագրով է։
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը երթը կազմակերպում է ամեն տարի 1999 թվականից ի վեր։
«Մենակ չթողնեք տավուշցուն, Տավուշը մեր թիկունքն է, մեր ամուր դարպասն է»,- ջահերով երթի մեկնարկից առաջ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը, ով հենց Տավուշի մարզից էր եկել՝ նաև տավուշցիների կոչը մարդկանց փոխանցելու համար։ Նրա խոսքով՝ այս ամենը հետևանքն է նաև նրա, որ Արցախն ընկավ, և մենք բավարար աջակցություն ցույց չտվեցինք արցախցիներին, բայց այսօր եթե ընկնի Տավուշը, դա հայ ժողովրդի վերջն է լինելու։
Նշենք, որ այս տարի ջահերով երթին մասնակցում են նախկին և ներկա քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ Տիրան Խաչատրյանը, պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը և այլք։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ այսօր երկրում կատարվող իրադարձություններին։ Մասնավորաբար, նրա խոսքով՝ Տավուշում կան մարդիկ, որ կարող են առաջնորդել շարժումը․ չի բացառում, որ հոգևորականները ևս կարող են առաջնորդել։ Ինչ վերաբերում է սահմանազատումը Տավուշից սկսելու իշխանության որոշմանը, ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ դա կոպիտ սխալ է։
Երթի մեկնարկից առաջ ավանդաբար դաշնակցական երիտասարդները վառեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները։
Երթը կընթանա սովորական երթուղով՝ Ամիրյան փողոցով և Մաշտոցի պողոտայով դեպի Օպերա, իսկ այնտեղից Բաղրամյան պողոտայով և Կիևյան փողոցով՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: