https://arm.sputniknews.ru/20240423/erkrapahn-inch-gvorts-uni-mardkanc-inqnartahajtvely-pvordzi-kankhel-bagrat-srbazan-74890892.html
«Երկրապահն» ի՞նչ գործ ունի՝ մարդկանց ինքնարտահայտվելը փորձի կանխել․ Բագրատ սրբազան
«Երկրապահն» ի՞նչ գործ ունի՝ մարդկանց ինքնարտահայտվելը փորձի կանխել․ Բագրատ սրբազան
Sputnik Արմենիա
Տավուշի թեմի առաջնորդի խոսքով՝ եթե այսուհետև որևէ ուժ կամ կառույց փորձի միջամտել, ուրեմն նրանք հանցագործ են և պատասխանատու են այս ամենի համար։ 23.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-23T15:51+0400
2024-04-23T15:51+0400
2024-04-23T17:33+0400
հայաստան
տեր բագրատ գալստանյան
երկրապահ կամավորական միություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/16/74814513_0:76:1446:889_1920x0_80_0_0_b93fb12a6c3659639c818aec027b6d47.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է «Երկրապահը» փորձել կանխել մարդկանց ինքնարտահայտվելը։ Կիրանց-Ոսկեպար ճանապարհին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպին՝ նա կասկած հայտնեց, որ այդ գործելակերպը կարող է ուղղորդված լինել։Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոյեմբերյանում մի քանի տասնյակ մարդիկ բողոքի ակցիա են անում` դեմ արտահայտվելով հայ–ադրբեջանական սահմանազատման գործընթացին։ ԵԿՄ–ի տարբերանշանով մի ավտոմեքենա փորձեց անցնել բազմության միջով` վնասելով ակցիայի մասնակիցներից մեկին։Նա շեշտեց՝ եթե այսուհետև որևէ ուժ կամ կառույց փորձի միջամտել, ուրեմն նրանք հանցագործ են և պատասխանատու են այս ամենի համար։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/16/74814513_81:0:1366:964_1920x0_80_0_0_3f595323eb18dc3ef28a79c739896361.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տեր բագրատ գալստանյան, երկրապահ կամավորական միություն
հայաստան, տեր բագրատ գալստանյան, երկրապահ կամավորական միություն
«Երկրապահն» ի՞նչ գործ ունի՝ մարդկանց ինքնարտահայտվելը փորձի կանխել․ Բագրատ սրբազան
15:51 23.04.2024 (Թարմացված է: 17:33 23.04.2024) Տավուշի թեմի առաջնորդի խոսքով՝ եթե այսուհետև որևէ ուժ կամ կառույց փորձի միջամտել, ուրեմն նրանք հանցագործ են և պատասխանատու են այս ամենի համար։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է «Երկրապահը» փորձել կանխել մարդկանց ինքնարտահայտվելը։ Կիրանց-Ոսկեպար ճանապարհին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպին՝ նա կասկած հայտնեց, որ այդ գործելակերպը կարող է ուղղորդված լինել։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Նոյեմբերյանում մի քանի տասնյակ մարդիկ բողոքի ակցիա են անում` դեմ արտահայտվելով հայ–ադրբեջանական սահմանազատման գործընթացին։ ԵԿՄ–ի տարբերանշանով մի ավտոմեքենա փորձեց անցնել բազմության միջով` վնասելով ակցիայի մասնակիցներից մեկին։
«Տրամաբանությամբ և ենթադրությամբ ուղղորդվող են։ «Երկրապահն» ի՞նչ գործ ունի, որ մարդկանց ընդվզումը, ինքնարտահայտվելը փորձի կանխել։ Էս երկիրը ոստիկանություն չունի՞, կարգուկանոն, օրենք չունի՞»,- ասաց սրբազանը։
Նա շեշտեց՝ եթե այսուհետև որևէ ուժ կամ կառույց փորձի միջամտել, ուրեմն նրանք հանցագործ են և պատասխանատու են այս ամենի համար։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից
բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։