https://arm.sputniknews.ru/20240423/aveli-lav-e-mernem-qan-musulman-darnam-ceghaspanutjunic-prkvats-kananc-patmutjunnery-74898725.html
Ավելի լավ է մեռնեմ, քան մուսուլման դառնամ. Ցեղասպանությունից փրկված կանանց պատմությունները
Ավելի լավ է մեռնեմ, քան մուսուլման դառնամ. Ցեղասպանությունից փրկված կանանց պատմությունները
Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունն այս տարի նվիրված է մահից հրաշքով փրկված կանանց: 23.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-23T20:11+0400
2024-04-23T20:11+0400
2024-04-23T20:14+0400
տեսանյութեր
տեսանյութ
հայոց ցեղասպանություն
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/17/74905477_0:0:801:450_1920x0_80_0_0_dee8d4de033fdcd274ad9c631259b49d.jpg
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունում ներկայացված են տասը կանանց պատմություններ, որոնք վերապրել են ամենասարսափելին՝ խոշտանգումներ, բռնի կրոնափոխություն, բայց ոչ միայն ողջ են մնացել, այլև օգնել են իրենց հայրենակիցներին:Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ թեմատիկան պատահական չի ընտրվել։ Տղամարդիկ հիմնականում միանգամից էին սպանվում, իսկ կանանց և երեխաներին խոշտանգում էին, բռնի կրոնափոխ էին անում և ամուսնացնում:Ներկայացված նյութերից առանձնանում է նրանցից ամենաերիտասարդի՝ Ռաքել Միքայելյանի պատմությունը, որը 1915 թվականին 8 տարեկան էր: Աղջիկը հայտնվել է տիգրանակերտցի մսագործ Մեհմեդ Ռեշիդի տանը, որը ատում էր հայերին։ Հենց նա է տարածել հայերի սպանության նոր մեթոդը՝ խաչելությունը։ Ռաքելը տեսել է ամեն ինչ՝ տեղահանություն, հալածանք, հարազատների կորուստ։ Իսկ ողջ է մնացել Ստամբուլում հայտնի դերձակ Սրբուհի Գրիգորյանի շնորհիվ։ Հենց նրան է հաջողվել փրկել աղջկան Ռեշիդ բեյի ընտանիքից։Թուրքական բռնություններից փրկված մյուս աղջիկն Արաքսյա Ջեբեջյանն է։ 1919 թվականին նա մերժել է Զաքի բեյի ամուսնության առաջարկը։«Ես նախընտրում եմ կախվել, քան մուսուլման ապրել», - պատասխանել է Ջեբեջյանը, ինչի համար էլ սպանվել է:Մանրամասները՝ տեսանյութում:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/17/74905477_77:0:677:450_1920x0_80_0_0_5fd2a59b345f5ec08a8907148ba46007.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
տեսանյութեր, տեսանյութ, հայոց ցեղասպանություն, թուրքիա, видео
տեսանյութեր, տեսանյութ, հայոց ցեղասպանություն, թուրքիա, видео
Ավելի լավ է մեռնեմ, քան մուսուլման դառնամ. Ցեղասպանությունից փրկված կանանց պատմությունները
20:11 23.04.2024 (Թարմացված է: 20:14 23.04.2024) Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունն այս տարի նվիրված է մահից հրաշքով փրկված կանանց:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունում ներկայացված են տասը կանանց պատմություններ, որոնք վերապրել են ամենասարսափելին՝ խոշտանգումներ, բռնի կրոնափոխություն, բայց ոչ միայն ողջ են մնացել, այլև օգնել են իրենց հայրենակիցներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ թեմատիկան պատահական չի ընտրվել։ Տղամարդիկ հիմնականում միանգամից էին սպանվում, իսկ կանանց և երեխաներին խոշտանգում էին, բռնի կրոնափոխ էին անում և ամուսնացնում:
«Դրանով ուզում ենք ցույց տալ, թե ինչով են տարբերվում ցեղասպանության զոհ կանայք և տղամարդիկ։ Բացի այդ, ուշադրության կենտրոնում կանայք են, որոնք վերապրելով այս բոլոր սարսափները, կարողացել են կանգնել հայ ազգի վերածննդի ակունքներում», - ասաց Գզոյանը։
Ներկայացված նյութերից առանձնանում է նրանցից ամենաերիտասարդի՝ Ռաքել Միքայելյանի պատմությունը, որը 1915 թվականին 8 տարեկան էր: Աղջիկը հայտնվել է տիգրանակերտցի մսագործ Մեհմեդ Ռեշիդի տանը, որը ատում էր հայերին։ Հենց նա է տարածել հայերի սպանության նոր մեթոդը՝ խաչելությունը։ Ռաքելը տեսել է ամեն ինչ՝ տեղահանություն, հալածանք, հարազատների կորուստ։ Իսկ ողջ է մնացել Ստամբուլում հայտնի դերձակ Սրբուհի Գրիգորյանի շնորհիվ։ Հենց նրան է հաջողվել փրկել աղջկան Ռեշիդ բեյի ընտանիքից։
Թուրքական բռնություններից փրկված մյուս աղջիկն Արաքսյա Ջեբեջյանն է։ 1919 թվականին նա մերժել է Զաքի բեյի ամուսնության առաջարկը։
«Ես նախընտրում եմ կախվել, քան մուսուլման ապրել», - պատասխանել է Ջեբեջյանը, ինչի համար էլ սպանվել է:
Մանրամասները՝ տեսանյութում: