https://arm.sputniknews.ru/20240422/voskepari-ekeghecu-mvot-larvats-iravitshak-e-vostikannery-pat-en-kazmel-74821066.html
Ոսկեպարի եկեղեցու մոտ լարված իրավիճակ է. ոստիկանները պատ են կազմել
Ոսկեպարի եկեղեցու մոտ լարված իրավիճակ է. ոստիկանները պատ են կազմել
Sputnik Արմենիա
Ոստիկաններն ու ԱԱԾ հատուկջոկատայինները թույլ չեն տալիս, որ քաղաքացիները մոտենան եկեղեցուն։ 22.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-22T13:24+0400
2024-04-22T13:24+0400
2024-04-22T15:30+0400
հայաստան
ոսկեպար
տավուշ
եկեղեցի
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/16/74821455_0:0:1600:900_1920x0_80_0_0_be2e1063408d0598da225feaa0524fb0.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարակից տարածքում լարված իրավիճակ է։ Ոստիկաններն ու ԱԱԾ հատուկջոկատայինները թույլ չեն տալիս, որ քաղաքացիները մոտենան եկեղեցուն։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սակրավորները սկսել են ականազերծել եկեղեցուն կից տարածքը։ Ոսկեպարի բնակիչներից մեկը մեզ հայտնել էր, որ տարածքն ականազերծվում է, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածության արդյունքում անցնելու է Ադրբեջանին։Այս պահին ոստիկանները պատ են կազմել։Քաղաքացիներից մեկը դիմեց Տավուշի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանին ու հարցրեց, թե ինչու են իրենց խանգարում։Երբ հոգևորականներից մեկը մոտեցավ ԱԱԾ հատուկջոկատայիններին, նրան էլ թույլ չտվեցին անցնել, բնակիչները սկսեցին ճեղքել ոստիկանների կազմած պատը։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիա են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
ոսկեպար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ոսկեպարի եկեղեցու մոտ լարված իրավիճակ է. ոստիկանները պատ են կազմել
Sputnik Արմենիա
Ոսկեպարի եկեղեցու մոտ լարված իրավիճակ է. ոստիկանները պատ են կազմել
2024-04-22T13:24+0400
true
PT1M13S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/16/74821455_200:0:1400:900_1920x0_80_0_0_b7b943713baddf36831b6a8c583f709f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ոսկեպար, տավուշ, եկեղեցի, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, ոսկեպար, տավուշ, եկեղեցի, видео, տեսանյութ, տեսանյութեր
Ոսկեպարի եկեղեցու մոտ լարված իրավիճակ է. ոստիկանները պատ են կազմել
13:24 22.04.2024 (Թարմացված է: 15:30 22.04.2024) Ոստիկաններն ու ԱԱԾ հատուկջոկատայինները թույլ չեն տալիս, որ քաղաքացիները մոտենան եկեղեցուն։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարակից տարածքում լարված իրավիճակ է։ Ոստիկաններն ու ԱԱԾ հատուկջոկատայինները թույլ չեն տալիս, որ քաղաքացիները մոտենան եկեղեցուն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ
սակրավորները սկսել են ականազերծել եկեղեցուն կից տարածքը։ Ոսկեպարի բնակիչներից մեկը մեզ հայտնել էր, որ տարածքն ականազերծվում է, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածության արդյունքում անցնելու է Ադրբեջանին։
Այս պահին ոստիկանները պատ են կազմել։
Քաղաքացիներից մեկը դիմեց Տավուշի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանին ու հարցրեց, թե ինչու են իրենց խանգարում։
«Դու էլ ես հայ, ես էլ եմ հայ, տալի՞ս ես։ Դու իմ հարցին չես կարողանում պատասխանել, ասում ես` ծառայություն եմ իրականացնում»,–ասաց նա։
Երբ հոգևորականներից մեկը մոտեցավ ԱԱԾ հատուկջոկատայիններին, նրան էլ թույլ չտվեցին անցնել, բնակիչները սկսեցին ճեղքել ոստիկանների կազմած պատը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից
բողոքի ակցիա են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։