https://arm.sputniknews.ru/20240422/voskepari-ekeghecin-mnalu-e-hajastani-taratsqum-hh-pvokhvarchapeti-grasenjak-74840399.html
Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ ՀՀ փոխվարչապետի գրասենյակ
Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ ՀՀ փոխվարչապետի գրասենյակ
Sputnik Արմենիա
Խոսակցություններ են պտտվում, որ սահմանազատում իրականացնելու արդյունքում Ոսկեպարի եկեղեցին ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։ 22.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-22T17:34+0400
2024-04-22T17:34+0400
2024-04-22T17:35+0400
հայաստան
ոսկեպար
եկեղեցի
ադրբեջան
սահմանազատում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/16/74819358_0:24:1413:819_1920x0_80_0_0_18810717fd609a021f48d7610c2b30b3.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին սահմանազատումից հետո մնալու է Հայաստանի տարածքում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց փոխվարչապետի աշխատակազմի մամուլի քարտուղար Անի Բաբայանը։Փոխվարչապետի գրասենյակը հերքում է շրջանառվող խոսակցությունները, թե 6-7-րդ դարերի Սուրբ Աստվածածին եկեղեցին հանձնվելու է Ադրբեջանին։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիա են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
ոսկեպար
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/16/74819358_79:0:1335:942_1920x0_80_0_0_d6903a72714c36a3c260e14ac5bad865.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ոսկեպար, եկեղեցի, ադրբեջան, սահմանազատում
հայաստան, ոսկեպար, եկեղեցի, ադրբեջան, սահմանազատում
Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ ՀՀ փոխվարչապետի գրասենյակ
17:34 22.04.2024 (Թարմացված է: 17:35 22.04.2024) Խոսակցություններ են պտտվում, որ սահմանազատում իրականացնելու արդյունքում Ոսկեպարի եկեղեցին ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին սահմանազատումից հետո մնալու է Հայաստանի տարածքում։ Տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց փոխվարչապետի աշխատակազմի մամուլի քարտուղար Անի Բաբայանը։
Փոխվարչապետի գրասենյակը հերքում է շրջանառվող խոսակցությունները, թե 6-7-րդ դարերի Սուրբ Աստվածածին եկեղեցին հանձնվելու է Ադրբեջանին։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները կյանքի կոչելուց հետո Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում»,– ասաց նա։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից
բողոքի ակցիա են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։