00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարորդը գումար չտա–վերցնի. տրանսպորտի վճարման համակարգում փոփոխությունը աստիճանաբար կարվի

© Sputnik / Asatur YesayantsԵրևանյան ավտոբուս
Երևանյան ավտոբուս - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2024
Երևանյան ավտոբուս. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանից ասում են` 2 պայման կա, որով առաջնորդվելու են վճարման համակարգում փոփոխություններ անելիս։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Երևանի հանրային տրանսպորտի վճարման համակարգում փոփոխություն մտցվում է, բայց աստիճանաբար, ոչ միանգամից։ Վարորդները այլևս առձեռն գումար չեն վերցնի և մանրը չեն վերադարձնի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նշենք, որ ԶԼՄ–ներում տեղեկություն էր հայտնվել, որ մայիսի 1-ից քաղաքապետարանը որոշել է փոխել ավտոբուսներում վճարման կարգը։
Այս որոշման հիմնական շարժառիթն այն է, որ վարորդները զբաղվեն իրենց բուն պարտականությամբ։
«Գումար վերցնելն ու մանր տալը չպետք է դառնա վարորդների աշխատանքի մի մասը։ Դա ամենակարևոր բաղկացուցիչներից է, որ մենք ցանկանում ենք ամբողջությամբ վերացնել։ Նաև նպատակ ունենք վերացնել ստվերային գործունեությունը։ Ստվերը կարող է առաջանալ այն պարագայում, երբ վարորդին տրվի կանխիկ գումար, որպեսզի քաղաքացուն մանր վերադարձնի, բայց օրվա վերջում նա այդ գումարներն ամբողջությամբ չվերադարձնի։ Ժամանակի ընթացքում ուզում ենք վերացնել կանխիկը շրջանառությունից»,– ասաց Կոստանյանը։
Նա դժվարացավ պատասխանել հարցին` արդյոք ստվերային դեպքեր եղել են, թե ոչ, բայց շեշտեց, որ քաջ գիտակցում են` եթե մարդու մոտ կա կանխիկ գումար, ապա նմանատիպ դեպքեր հնարավոր են։
Անդրադառնալով բողոքներին, թե ավտոբուսներում տեղադրված տեսախցիկները չեն աշխատում` Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը շեշտեց` դրանք անխափան աշխատում են, և բոլոր դեպքերն ու խնդիրներն էլ արձանագրվում են։ Նրա խոսքով` նաև բոլոր բողոքները լուծումներ ստանում են։
Լրահոս
0