https://arm.sputniknews.ru/20240422/majr-atvory-hvordvorum-e-dadarecnel-anvajel-gvortselavotshy-bagrat-srbazani-nkatmamb-74843443.html
Մայր Աթոռը հորդորում է դադարեցնել անվայել գործելաոճը Բագրատ սրբազանի նկատմամբ
Մայր Աթոռը հորդորում է դադարեցնել անվայել գործելաոճը Բագրատ սրբազանի նկատմամբ
Sputnik Արմենիա
Ընդգծվում է, որ դա միայն անհամերաշխություն և ատելություն է սերմանում անվտանգային սպառնալիքներ դիմագրավող հայ հասարակության մեջ։ 22.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-22T18:10+0400
2024-04-22T18:10+0400
2024-04-22T18:17+0400
տեր բագրատ գալստանյան
տավուշ
մայր աթոռ սուրբ էջմիածին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/16/74827466_0:120:1506:967_1920x0_80_0_0_a8ac212b0c855dab8a6e502a0d1ab9d5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի նկատմամբ։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։Ընդգծվում է, որ նման գործելաոճը միմիայն անհամերաշխություն և ատելություն է սերմանում անվտանգային սպառնալիքներ դիմագրավող հայ հասարակության մեջ։Նշենք, որ Իտալիայում գործող Մշո Սուրբ Կարապետ միաբանության միաբան Տեր Սահակ քահանա Գալստյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Բագրատ արքեպիսկոոպոս Գալստանյանին անվանել էր ՌԴ հատուկ ծառայությունների գործակալ։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը: Պիտի հաղթենք, այլապես կկոչվենք ուրացողներ. Բագրատ սրբազանը Ոսկեպարում էՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Ապրիլի 19-ի երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սկսել են բողոքի ակցիա իրականացնել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։ Նրանց է միացել նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/16/74827466_0:0:1338:1003_1920x0_80_0_0_eabf83872252c4f86116d2e1e818f940.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեր բագրատ գալստանյան, տավուշ, մայր աթոռ սուրբ էջմիածին
տեր բագրատ գալստանյան, տավուշ, մայր աթոռ սուրբ էջմիածին
Մայր Աթոռը հորդորում է դադարեցնել անվայել գործելաոճը Բագրատ սրբազանի նկատմամբ
18:10 22.04.2024 (Թարմացված է: 18:17 22.04.2024) Ընդգծվում է, որ դա միայն անհամերաշխություն և ատելություն է սերմանում անվտանգային սպառնալիքներ դիմագրավող հայ հասարակության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի նկատմամբ։ Համապատասխան հայտարարությունը տարածել է
Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
«Տավուշում ընթացող զարգացումների համատեքստում ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչներ և նրանց ձայնակցող այլազան անհատներ ստի ու կեղծիքի տարածման միջոցով արշավ են ձեռնարկել Հայ եկեղեցու, ի մասնավորի Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս հայրենիքի անվտանգության և իր թեմի հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության մտահոգությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ ։
Ընդգծվում է, որ նման գործելաոճը միմիայն անհամերաշխություն և ատելություն է սերմանում անվտանգային սպառնալիքներ դիմագրավող հայ հասարակության մեջ։
Նշենք, որ Իտալիայում գործող Մշո Սուրբ Կարապետ միաբանության միաբան Տեր Սահակ քահանա Գալստյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Բագրատ արքեպիսկոոպոս Գալստանյանին անվանել էր ՌԴ հատուկ ծառայությունների գործակալ։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Ապրիլի 19-ի երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սկսել են բողոքի ակցիա իրականացնել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։ Նրանց է միացել նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։