https://arm.sputniknews.ru/20240422/erevanum-pluzvel-e-shtapbuzhognutjan-avtvokajanateghii-taniqy-vnasvel-en-avtvomeqenaner-74809747.html
Երևանում փլուզվել է շտապբուժօգնության ավտոկայանատեղիի տանիքը. վնասվել են ավտոմեքենաներ
Երևանում փլուզվել է շտապբուժօգնության ավտոկայանատեղիի տանիքը. վնասվել են ավտոմեքենաներ
Sputnik Արմենիա
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ։ 22.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-22T09:47+0400
2024-04-22T09:47+0400
2024-04-22T09:54+0400
շտապօգնություն
փլուզում
փրկարար
ավտոմեքենա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/16/74809132_0:188:1179:851_1920x0_80_0_0_a05afb1f48ba755df13dac7c2160ed45.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի- Sputnik. Երևանի Մալխասյանց փողոցում փլուզվել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքը, վնասվել են ավտոմեքենաներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։«Ապրիլի 21-ին, ժամը 19։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մալխասյանց թիվ 31 հասցեում գտնվող «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքը փլուզվել է, տուժածներ չկան, վնասվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–ասվում է հաղորդագրության մեջ։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ։Պարզվել է, որ փլուզվել է ավտոկայանատեղիի ծածկը (մոտ 60 քմ)՝ վնասելով «Opel» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել փլատակներից, հոսանքազրկել դրանք և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/16/74809132_0:78:1179:962_1920x0_80_0_0_e6a363d2ab072bbb1ab4e04b40cb92fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շտապօգնություն, փլուզում, փրկարար, ավտոմեքենա
շտապօգնություն, փլուզում, փրկարար, ավտոմեքենա
Երևանում փլուզվել է շտապբուժօգնության ավտոկայանատեղիի տանիքը. վնասվել են ավտոմեքենաներ
09:47 22.04.2024 (Թարմացված է: 09:54 22.04.2024) Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի- Sputnik. Երևանի Մալխասյանց փողոցում փլուզվել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքը, վնասվել են ավտոմեքենաներ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 21-ին, ժամը 19։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մալխասյանց թիվ 31 հասցեում գտնվող «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքը փլուզվել է, տուժածներ չկան, վնասվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ։
Պարզվել է, որ փլուզվել է ավտոկայանատեղիի ծածկը (մոտ 60 քմ)՝ վնասելով «Opel» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։
Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել փլատակներից, հոսանքազրկել դրանք և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։