00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դա սահմանագծման հարց չէ. Ռուսաստանի հայերի միությունը` Տավուշում տիրող իրավիճակի մասին

© Sputnik / Aram NersesyanՌուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյան
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2024
Բաժանորդագրվել
Հայտարարության մեջ նշվոււմ է, որ Տավուշում որոշվում է հայոց պետականության ճակատագիրը։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի- Sputnik. Ռուսաստանի հայերի միությունը դատապարտում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ Հայաստանում կազմակերպված տեղեկատվական հալածանքը, ինչպես նաև Տավուշի գյուղերի բնակիչների նկատմամբ կիրառվող ուժային մեթոդներն ու ահաբեկումները: Այս մասին ասվում է ՌՀՄ-ի տարածած հայտարարության մեջ։
«Այն, ինչ տեղի է ունենում սահմանամերձ չորս գյուղերի շուրջ, որոնք ՀՀ իշխանությունները որոշել են հանձնել հակառակորդին, չնայած ՀՀ իշխանությունների մանիպուլյատիվ հայտարարություններին, որևէ աղերս չունի խաղաղության օրակարգի հետ: Ի հեճուկս Փաշինյանի հավաստիացումների՝ Արցախի կորուստը խաղաղության չի բերել. Ալիևին ամեն կերպ հաճոյանալու նրա ձգտումը, արժեզրկելով մեր հայրենիքի ազատության և անկախության համար նահատակվածների հերոսությունն ու հիշատակը, Ադրբեջանին հետ չպահեց հայկական տարածքների հետագա օկուպացիայից. այսօր նրա վերահսկողության տակ են գտնվում Հայաստանի երեսունմեկ բնակավայրերի հողերը», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Հայաստանի իշխանությունները, չփորձելով լուծել հայկական պետականության պահպանման համար սկզբունքային այս հարցը, նոր զիջումների են գնում՝ իրենց ակնհայտ ձախողված քաղաքականության պատասխանատվությունը բարդելով ում վրա պատահի, բացի գլխավոր պատասխանատուից` գործող կառավարությունից:
Նշվում է, որ ՀՀ կառավարությունը, խախտելով երկրի Սահմանադրությունը, առանց հանրաքվեի փոխում է սեփական պետության սահմանները հօգուտ Բաքվի, չնայած վերջինիս աճող հակահայկական հռետորաբանությանը և քաղաքականությանը և այն բանին, որ Բաքվի բանտերում տանջվում են հայ գերիները, այդ թվում և Արցախի բարձրագույն ղեկավարությունը:
ՌՀՄ - ում վստահ են, որ միակողմանի զիջումները, որոնք չեն ամրապնդվել ո՛չ Բաքվի, ո՛չ երրորդ պետությունների կամ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանի հետագա ագրեսիայի դադարեցման փաստաթղթային - իրավական երաշխիքներով, երբեք չեն հանգեցնի խաղաղության: Սա հերթական մանիպուլյացիան ու խաբեությունն է, որից հետո կլինեն նոր նվաստացուցիչ զիջումներ, կորուստներ և նոր պատերազմ։
«Այդ գյուղերի հարցը սահմանի, դրա դեմարկացիայի կամ պահպանության հարց չէ, Հայաստանի անվտանգության սպառնալիքների նվազեցման հարց չէ, ինչպես հավաստիացնում են Հայաստանի իշխանությունները։ Դա բարոյականության, պատվի և խղճի հարց է։ Այսօր Տավուշում որոշվում է ոչ թե Բաղանիսի, Ոսկեպարի, Կիրանցի և Բերքաբերի բնակիչների ճակատագիրը, այլ հայոց պետականության և յուրաքանչյուր հայի ճակատագիրը` անկախ նրանից՝ նա ապրում է Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում, Ասիայում, թե Ամերիկայում», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Ապրիլի 19-ի երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սկսել են բողոքի ակցիա իրականացնել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Լրահոս
0