00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվի հետ ռազմական բալանսի կարգավորման համար ասիմետրիկ լուծումներ են պետք. Հարությունով

© Photo : official site of MoD of RAՄարտավարամասնագիտական զորավարժություններ ՀՀ ՀՕՊ զորամասերից մեկում
Մարտավարամասնագիտական զորավարժություններ ՀՀ ՀՕՊ զորամասերից մեկում - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2024
Մարտավարամասնագիտական զորավարժություններ ՀՀ ՀՕՊ զորամասերից մեկում
Բաժանորդագրվել
Դավիթ Հարությունովը չի հերքում, որ ռազմական ծախսերի աճ կա, բայց կարևոր է, թե որքանով է այդ աճն ի զորու կոմպենսացնել ոլորտում կուտակված մեծածավալ խնդիրները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմից հետո խախտված բալանսը։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ–ի ռազմական ոլորտում կատարվող ծախսերը պետք է ուղղված լինեն 2020թ–ի 44-օրյա պատերազմի հետևանքով ունեցած կորուստների վերականգնմանն ու ուժերի խախտված հավասարակշռության վերականգնմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց անվտանգային հարցերի փորձագետ Դավիթ Հարությունովը` մեկնաբանելով 2022-23 թթ–ի ռազմական ծախսերի վիճակագրությունը։
Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի հրապարակած տվյալներով` Հայաստանի պաշտպանական ծախսերը 2023 թվականին հասել են 1 մլրդ 330 մլն դոլարի, 2022 թվականին դրանք կազմել են 795 մլն դոլար։ Ադրբեջանում աճը կազմել է 0.6 մլրդ, Իրանում` 3.5, Թուրքիայում` 5.2։
«Քանի որ բալանսը շատ ուժեղ խախտված է` հօգուտ Ադրբեջանի, ավելի տրամաբանական ու ավելի արդյունավետ կլիներ շեշտը դնել ասիմետրիկ լուծումների վրա։ Այսինքն` պետք է կենտրոնանալ հակառակորդին մաքսիմալ կորուստ պատճառելու վրա։ Գուցե կան բաներ, որ թվում է` այդքան էֆեկտիվ չեն, բայց իրականում լուրջ էֆեկտ կարող են ունենալ, օրինակ` կապի միջոցները, հետախուզության միջոցները։ Պետք է մաքսիմալ ուշադրություն դարձնել լոգիստիկ խնդիրներին»,- ասաց Հարությունովը։
Փորձագետը չի հերքում` Հայաստանի պաշտպանական ծախսերի աճ կա, բայց որքանով է այդ աճն ի զորու կոմպենսացնել ոլորտում կուտակված մեծածավալ խնդիրները` արդեն հարցի մյուս կողմն է։
Նրա համոզմամբ` խնդիրը ոչ այնքան ՀՀ–ի ձեռք բերած սպառազինության տեսակներին է վերաբերում, որքան ռազմական ոլորտում ընդհանուր կոնցեպտի բացակայությանը։ Հարությունովը նկատում է, որ նույն համամասնությունը կա նաև պետության քաղաքականության մեջ` մի կողմից ռազմավարական նպատակ է ներկայացվում խաղաղության հասնելը, մյուս կողմից հայտարարվում է, որ կոնֆլիկտը հնարավոր է, ու դրան պետք է պատրաստվել։
Ինչ վերաբերում է վերջին տարիներին ձեռք բերված սպառազինություններին, փորձագետն արձանագրում է, որ դրանց մասին տեղեկատվությունն այնքան էլ շատ չէ։
«Այնքանով, որքանով մենք գիտենք, բացի Ֆրանսիայից, որն այսպես ասած «երկաթ» է վաճառում, մյուս բոլոր երկրների հետ համագործակցությունը, հատկապես ԱՄՆ–ի հետ, ավանդաբար խորհրդատվական, վերլուծական, վերապատրաստումների ուղղությամբ է։ Բուն ծանր սպառազինության վաճառքի մասին մենք դեռ տեղեկություններ չունենք»,– նշեց Հարությունովը։
Նրա խոսքով` ՀՀ–ում այսօր փորձ է արվում ուժեղացնել ՀՕՊ ոլորտը` հաշվի առնելով Ադրբեջանի առավելությունը օդում, նաև վերականգնել հրետանու ոլորտը, որը լուրջ կորուստներ է կրել 44-օրյա պատերազմում, և մինչև 2020թ–ն էլ հիմնական համակարգերն արդեն հնացած էին։
«Այս մասին են վկայում հնդկական բարձր ճշգրտության հրթիռային համակարգերի գործարքի մասին տեղեկությունները, որոնք տեղավորվում են ժամանակակից թրենդային պահանջների մեջ»,– ասաց մեր զրուցակիցը։
Բացի այդ, Հարությունովը հիշեցրեց, որ կա ներքին ռազմարդյունաբերական որոշակի սեգմենտ, որը ևս հանրությանը հայտնի չէ։ Թե ինչ զինատեսակներ են արտադրվում Հայաստանում, բաց տեղեկատվություն չկա։
ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմը կանգնում է տարբեր երանգների հանդերձանքով. Գեղամ Մանուկյան
Լրահոս
0